Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկեր Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանը Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում Կիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացել Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ Ռավանչիին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանը Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. Փաշինյան

Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնումԱՄՆ-ում ներդրվել են նոր սննդակարգի ուղեցույցներՊապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանըՆախկին արքայազն Էնդրյուն ներգրավված է միջազգային սկանդալի մեջՀռոմի պապ Լեւոն XIV-ը դատապարտել է ուժի վրա հիմնված դիվանագիտությունըՏեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանըՌուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը ԿիեւումԵՄ-ը Իրանի իշխանություններին ինտերնետ հասանելիությունը վերականգնելու կոչ է արելԿիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացելՀարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ ՌավանչիինՏեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանըՀունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. ՓաշինյանՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջԻրանում ցուցարարները սպանել են դատախազին և անվտանգության աշխատակիցներինՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՆԳՆ ծառայություններն ամփոփել են ուժեղացված հսկողության արդյունքներըԵրևանի պարեկները հայտնաբերել են Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած քաղաքացունՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր ԱթոռԹայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Սի Ծինփինը․ ԹրամփՄակրոնը ճիշտ է. ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, որ ԵՄ-ն բանակցի Ռուսաստանի հետՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը ՈւկրաինայումՄանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստ ունիՌոնալդուն մրցանակ է հանձնել ՋոկովիչինԱդրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակըԳերմանիայի տարածքում հրթիռների տեղակայումը սխալ է․ DTԼոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ«Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին» և դուրս եկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչՄարկ Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրոՎազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեցՔաղաքացիական բնակչության պաշտպանությունը և բնականոն կյանքի վերադարձի ապահովումը մնում են գերակա խնդիրներՇարունակում ենք պարեկություններն՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունԿարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումիցՊորտլենդում ԱՄՆ դաշնային ծառայողների կրակոցից երկու մարդ է վիրավորվելՀալեպում հարաբերական անդորր էՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալինՄենք ապրում ենք իրական աշխարհում, որը ղեկավարվում է ուժով, հարկադրանքով, իշխանությամբ. ՄիլլերՀանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմիցԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՎիճաբանություն վարորդների և ուղևորների միջև․ համայնքային ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 8-ից 9-ըՈւկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանըՎարորդները դրսևորել են պատասխանատու վարքագիծ. ՆԳՆ ծառայությունների ուժեղացված հսկողության արդյունքներըՊապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Հայաստան

Իշխանությունները որևէ փաստ չունեին, որ այդ ինքնաթիռով գերիներ են վերադառնալու. սա ծաղր է գերիների հարազատների նկատմամբ. Ավետիք Իշխանյան

 

Գերիների վերադարձի հետ կապված կատարվում են ամենաստոր մանիպուլյացիաները իշխանության կողմից. նրանք պնդում են, որ եթե գերիները չեն վերադառնում, ապա մեղավոր է ընդդիմությունը, և, ցավոք, գերիների հարազատները հավատում են սրան: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով գերիների վերադարձի տեղեկությունը իշխանականների կողմից հաստելու և հակառակ պատկեր տեսնելու մասին:

Իշխանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը ենթադրում էր բոլոր գերիների վերադարձ, սակայն ակնհայտ է, որ այն խախտվել է, ըստ նրա՝ Հայաստանի թուլության պատճառով:

«Բնականաբար, Ադրբեջանը հաղթողի դիրքից թելադրում է իր պայմանները, սա ցույց է տալիս այդ համաձայնագրի խոցելիությունը. փաստորեն, թղթի վրա մի բան է գրված, սակայն այլ բան է բուն իրականությունը»,- նշեց Իշխանյանը:

Ըստ նրա՝ ցավալին այն է, որ եթե թղթեր են ստորագրվում, պայմանավորվածություններ կան, միևնույն է՝ Հայաստանը, որպես որևէ կողմ, գոյություն չունի:

«Մեր մաբողջ հույսը մնում է Ադրբեջանի «բարի կամքի» և Ռուսաստանի ներգործության վրա: Սա է իրականությունը: Ցավոտ է նաև այն, որ տեղի ունեցող իրադարձություններում տուժում են գերիների, անհետ կորածների ընտանիքները»,- նկատեց իրավապաշտպանը:

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ իշխանությունները ստերի հիման վրա են շարունակում պաշտոնավարել: Ես համոզված եմ, որ իշխանությունները որևէ փաստ չունեին, որ այդ ինքնաթիռով գերիներ են վերադառնալու: Այդ խոստում տալը ծաղր է գերիների հարազատների նկատմամբ: Գերիների հարազատներն, իրականում, սխալ հասցե են ընտրել՝ պաշտպանության նախարարության շենքի դիմաց ակցիաներ անելով, այս հարցի թիրախում պետք է լինի Հայաստանի կառավարությունը: Պիտի նշեմ, որ շատ մեծ տագնապ կա, որ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործել է Հայաստանի տարածքներից հերթական զիջումների սպասումով»,- ասաց նա:

Խոսելով Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի այն հայտարարության մասին, թե պետք է հայաստանյան պաշտոնատար անձնանց հարցնել՝ ինչու են մոլորության մեջ գցում բնակչությանը, որին հաջորդեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանի այն խոսքը, թե այս թեմայի վերաբերյալ իրենց հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունեն, Իշխանյանը նշեց՝ այս իշխանականներից ոչ ոքի խոսքը մեկնաբանել պետք չէ, քանի որ վերջինների կողմից միայն ստեր են հնչում:

«Նրանք անօգնական են այս հարցը լուծելու համար, բայց չեն ուզում սա խոստովանել, որովհետև իրենց կառավարություն են համարում»,- ամփոփեց նա: