«Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 9–ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երեւանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Կայքի հաղորդմամբ, հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները հրազենային եւ սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից վնասվածքներ են ստացել։
Կրակոցները հնչել են «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վարկածներից մեկի համաձայն՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երեւանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:
Դեպքի վայրի զննություն է կատարվել, հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ եւ արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել է կրակված գնդակ:
Կայքի տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի հոգեհանգստի արարողությանը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում