Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները
Այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է,- այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ ընդգծել. «այս ամենը պետական բարձրագույն մակարդակում ահաբեկչություն և ավազակապետություն է»:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե իրենց մոտ այլեւս հայ ռազմագերիներ չկան, իսկ Բաքվում գտնվող հայորդիներին ներկայացրել են որպես դիվերսանտներ։
«Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը, մենք դա երբեք չենք մոռացել: Չնայած, այնուամենայնիվ, ոմանք մոռանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանը և Թուրքիան: Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրները հատուկ հիշեցնում են մեզ դրա մասին:
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս իրավիճակին և իր գնահատականը տա, բայց այս հարցում նույնպես մենք չպետք է չափազանց մեծ սպասումներ ունենանք: Մենք պետք է անընդհատ աշխատենք այս հարցով, տարբեր միջազգային ատյաններում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հնարավոր է, որ այնտեղ մեր գերիները ենթարկվում են խոշտանգումների, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքի», - շեշտել է Բաբայանը:
Երեկ՝ ապրիլի 8-ին, ՀՀ իշխանական խողովակներով տեղեկատվություն տարածվեց, թե ռազմագերիների խումբ է վերադառնալու հայրենիք եւ այդ նպատակով Մուրադովը մեկնել է Բաքու, անգամ ծնողներ էին գնացել օդանավակայնի տարածք՝ զավակներին դիմավորելու։ Մինչդեռ, ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ առանց գերիների։ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր հայտարարել է, որ իրականում գերիներ վերադարձնելու պայմանավորվածություն չի եղել եւ իր այցը պայմանավորված չի եղել նրանց տեղափոխումն իրականացնելու հանգամանքով։ Ավելին, նման տեղեկատվության տարածումը նա պրովոկացիա է որակել։
Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ երեկ տեղի ունեցած միջադեպի հարված է հասցվել նաեւ խաղաղապահ առաքելությանը:
«Հասկանալի է, որ երեկվա միջադեպը պատահականություն չէր, դա լավ մտածված ծրագրի մի մաս էր: Ադրբեջանը երբեք պատահական ոչինչ չի անում»,- նկատեց նա:
«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգաններ, Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց, որ դա բացառել չի կարելի:
«Ես ուզում եմ շեշտել, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի մեր գերիներին և ռազմագերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար», - շեշտեց Բաբայանը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում