Առաջին անհրաժեշտության սննդատեսակների շղթայական թանկացումներ․ հավկիթին, ձեթին ու կարագին հաջորդել են նաև ալյուրն ու հացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները, իրար հերթ չտալով, թանկանում են. հավկիթին, ձեթին ու կարագին հաջորդել են նաև ալյուրն ու հացը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն այս շղթայական թանկացումների հետ կապված չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ալյուրի գինը զգալի բարձրացել է. օրինակ 10 կգ ալյուրի գինը 2400 դրամից բարձրացել է՝ դառնալով 2800 դրամ, իսկ ցորենի բարձր որակի ալյուրի 50 կգ արժե 12400-13500 դրամ, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր մոտ 12 հազար դրամով: Իսկ, ահա, առաջին սորտի ալյուրն այժմ վաճառվում է 11 800-12000 դրամ, այն նախկինում ավելի էժան էր:
Միայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ալյուրի գինը այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, բարձրացել է 1.6 տոկոսով, իսկ հացը թանկացել է 0.2 տոկոսով:
Ի դեպ, ալյուրը այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 14.4 տոկոսով, իսկ հացը՝ 8.6 տոկոսով»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում