Փոխնախարարի կնոջ հորաքույրն ու վարչության պետի կինը՝ նույն ՊՈԱԿ-ում
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և նախարարությունում նրա ամենավստահելի մարդը հանդիսացող Գյուղ․առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը՝ իրենց մերձավորներին և բարեկամներին աշխատանքի են տեղավորել նախարարության ենթակայության տակ գտնվող «Գյուղծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, գրում է hraparak.am-ը։
Մասնավորապես, մեր տեղեկություններով, Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրը՝ Աննա Գինոսյանը ՊՈԱԿ-ի իրավաբանն է, Գաբրիելյանի կուրսընկեր Զոհրաբ Մինասյանը ևս այդ ՊՈԱԿ-ում է աշխատում, նույն ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման վարչության պետ Էմմա Ստեփանյանը նախարարության Գյուղ․առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի կինն է։ Տեր-Իսահակյանը, ինչպես նշեցինք, Գաբրիելյանի ամենահավատարիմ մարդն է նախարարությունում, փոխնախարարը հաճախ նրա խորհուրդներով է շարժվում։
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել նախարար Վահան Քերոբյանից։ Մեր ուղարկած հարցմանը 20 օր անց նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը հետևյալ կերպ է պատասխանել․
«Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի հունիսի 1-ի N 476-Ա հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) անձնակազմի կառավարման վարչության կանոնադրության 6-րդ կետի 6-րդ և 16-րդ ենթակետերի կարգավորումների ուժով Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը իրականացնում է Նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների միայն գործադիր մարմինների ընտրության մրցույթների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է Նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների գործերի վարման, հաշվառման և այլ աշխատանքներ։
Միաժամանակ հայտնում եմ, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգը, ինչպես նաև պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 17-րդ հոդվածի «դ» ենթակետի ուժով պետական կազմակերպության աշխատակիցներին աշխատանքի նշանակելու և աշխատանքից ազատելու լիազորությունը վերապահված է պետական կազմակերպության գործադիր մարմնի իրավասությանը, ուստի Նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չի հանդիսանում հայցվող տեղեկատվության տնօրինող»,- պատասխանել են նախարարությունից։ Այլ կերպ ասած՝ «Մենք ՊՈԱԿ-ների ղեկավարներին ենք նշանակում, աշխատակիցներից տեղյակ չենք»։
Մենք կապվեցինք նաև Տիգրան Գաբրիելյանի հետ, սակայն նա չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ «դիմեք լրատվական վարչություն»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե լրատվական վարչություն դիմել ենք, բայց պատասխան չենք ստացել, և հարցը անմիջապես իրեն է առընչվում, Գաբրիելյանը պատասխանեց՝ «ես ձեր հարցերը չեմ ստացել»։ Ասացինք, որ հենց այդ հարցերն ենք պատրաստվում իրեն տալ, նա կրկին նույնն ասաց՝ «դիմեք լրատվական վարչություն»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում