Ի՞նչ փոխվեց 3 տարվա ընթացքում. օլիգարխները կորա՞ն, անհետացա՞ն. Վարուժան Հոկտանյան
ՀՀ վարչապետի գյուղեր այցելությունները, ճանապարհներ կառուցելու խոստումները դժբախտաբար հիշեցնում են այն ամենը, ինչ կատարվում էր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս նշում է, որ տպավորություն է՝ 2018թ.-ի ապրիլից մինչ օրս ոչինչ չի փոխվել. «Ոնց որ դեժավյու լինի։ Հարց է առաջանում՝ ի՞նչ փոխվեց այս ընթացքում։ Երբ օբյեկտիվ ինդիկատորներով ենք նայում, տնտեսական աճի, ներդրումների, քաղաքական մթնոլորտի, դատական համակարգի անկախության հարցերում չեմ տեսնում, որ ինչ-որ բան է փոխվել»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Դիտարկմանը, որ վարչապետը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ մարզային այցելություններ է անում, տարբեր խոստումներ տալիս քաղաքացիներին, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու մասին խոսում, արդյոք այդ ամենը քողարկված վարչական ռեսուրսի օգտագործում չէ՞, Վարուժան Հոկտանյանը նկատեց, որ հիմա պաշտոնապես նախընտրական քարոզչություն չունենք և ֆորմալ առումով ո՛չ իշխող, ո՛չ էլ ընդդիմադիր ուժերին որևէ պահանջ չենք կարող ներկայացնել, թե ինչու են այս կամ այն բանն անում.
«Եթե կիրառենք այն մոտեցումը, որ քաղաքական ուժերը նախորդ ընտրություններից անմիջապես հետո պետք է սկսեն նախընտրական քարոզչությունը, ապա ընդդիմության հանրահավաքները, Սևան և այլ վայրեր այցելությունները նույնպես կարող ենք նախընտրական քարոզչություն համարել։ Նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Պոզներին կարելի է քարոզչություն դիտարկել, քանի որ եթե լինեն ընտրություններ, նա նույնպես մասնակցելու է։ Ես սա խախտում կհամարեի այն ժամանակ, եթե դա լիներ մինչև պաշտոնապես հայտարարված ընտրությունների պաշտոնական քարոզչության սկիզբը կամ դրա ավարտից երկու օր հետո, այսինքն` ընտրության և դրա նախորդ օրերին։ Իսկ մնացած դեպքերում անորոշ է՝ կարող ենք դա համարել․ նախընտրական քարոզչություն, թե ոչ»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու, ճանապարհներ վերանորոգելու հայտարարություններին, ապա Վարուժան Հոկտանյանը նշեց, որ դրանք վարչական ռեսուրսի օգտագործման դասական օրինակներ են, ինչն առկա է աշխարհի բոլոր երկրներում և Հայաստանն էլ բացառություն չէ։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն այս ընթացքում շարունակ պնդում են, որ իրենց քաղաքական ուժն արտահերթ ընտրություններին վարչական ռեսուրս չի օգտագործելու, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Կա վարչական ռեսուրսի օգտագործում և վարչական ռեսուրսի չարաշահում հասկացություններ, որոնք տարբեր բաներ են։ Վարչական ռեսուրս օգտագործվելու է, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը։ Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ վարչական ռեսուրսը չարաշահվում է։ Դա կարող է ի հայտ գալ քարոզչության վերջում, երբ սկսեն մարդկանց ստիպել, վախեցնել, որ եթե չընտրեն, օրինակ աշխատանքից կհեռացվեն․ Հիմա ենթադրենք ինչ-որ գյուղում ճանապարհ կառուցելու խոստում եղավ, բայց որքանո՞վ է դա ազդելու ընտրողի որոշման վրա։ 2013թ.-ին Սերժ Սարգսյանը ընտրություններում մեծ թվով պարտվեց շատ գյուղերում ու քաղաքներում։ Այսինքն որքանո՞վ էր այդ վարչական ռեսուրսի օգտագործումն ազդել ընտրողների կամքի վրա։ Վարչական ռեսուրսի չարաշահումը կարող է ազդել, բայց ճանապարհ կառուցել, աշխատավարձեր բարձրացնելն առանձնապես չի ազդում, նախկինում էլ էր այդպես։ Չէի ասի, որ խախտում է եղել։ Նեոկլասիկը նույն ճանապարհով է գնում, այսինքն թղթերով, օրենսգրքով օրենքի խախտում չկա»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս հավելեց, որ իր համար հիասթափություն է այն, որ 2018թ.-ից մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Նրա կարծիքով երեք տարվա ընթացքում որևէ բնագավառում լուրջ փոփոխություններ չեն արձանագրվել, մինչդեռ մարդիկ դեռ հույս ունեն, որ նախկինների թալանածը հետ կբերեն. «Թալանածը բերելով՝ նոր համակարգ չես ստեղծի։ Դա կօգնի, եթե այլ հարցեր լուծվեն, հակառակ դեպքում հարց կառաջանա՝ ու՞մ ձեռքում կհայտնվի այդ թալանածը։ Ընդհանուր առմամբ ի՞նչ փոխվեց, օլիգարխները կորա՞ն, անհետացա՞ն, ո՛չ։ Այն, ինչ արվում էր ժամանակին, շարունակվում է»,-հավելեց Վարուժան Հոկտանյանը։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով