Արթուր Դավթյանը խոստացել էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, բայց, ի վերջո, անցել է նրա կողմ
Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր օրինական պարտականությունները չի իրականացնում, երբ գործող իշխանություններն ակնհայտ հանցագործություններ են գործել, որը բերել է պատերազմում պարտության: Որևէ քայլ չձեռնարկելով, Արթուր Դավթյանն իրականում ծանրացնում է իր մեղքը և իշխանափոխությունեից հետո առաջին շարքերում է լինելու Նիկոլ Փաշինյանի և մյուս բարձրաստիճան իշխանավորների հետ, գրում է politik.am-ը:
Հետաքրքիր է, որ նոյեմբերի 9-ից հետո Արթուր Դավթյանը որոշ շրջանակներում, այդ թվում նաև մի քանի ընդդիմադիրների հետ քննարկումների ժամանակ հավաստիացրել է, որ պատարստվում է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Նա ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա մեղադրանքն ամբողջացնել և անհրաժեշտ ապացույցները հավաքել: Շատերն իրականում հավատացել էին Արթուր Դավթյանի անկեղծությանը և հույս էին փայփայել, թե Փաշինյանը կձերբակալվի:
Հիմա, երբ Արթուր Դավթյանը դարձել է Փաշինյանի ձեռքի բութ գործիքը՝ իր հետ այդ քննարկումներին մասնակցած գործիչները ապշած են: Որևէ մեկը չի հասկանում, թե ինչ կոմպրոմատ կամ շահ է դրվել դատախազի դեմ, որ նա միացել է հայրենիքը թշնամուն հանձնողների թիմին: Դավթյանի պահվածքը հատկապես անհասկանալի է, քանի որ նա ադ պաշտոնին չի նշանակվել Փաշինյանի օրոք և օրենքի սահմաններից դուրս որևէ պարտավորություն դժվար թե ունենար:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով