«Ոչ մի գեներալ աշխատանքից չի ազատվել». Սամվել Ասատրյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը «վենդետա» է սկսել բանակում և պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը: Թերթը գրել էր նաև, որ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այս օրերին քննարկում է բանակային կորպուսների խոշորացման և մեծ հրամանատարական կետ ստեղծելու հարցը:
168.am-ի հետ զրույցում ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրեց, որ վենդետայի լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Ոչ մի գեներալ բարձրաստիճան զինվորական պաշտոնից կամ աշխատանքից չի ազատվել»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է բանակային կորպուսների խոշորացմանը, Ասատրյանը նշեց, որ զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունները հանրայնացման ենթակա չեն:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով