Ի՞նչ եզրակացությունների կարելի է հանգել որոշ շրջանակների աղմուկից
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ քաղաքական գործիչների հարցազրույցները կամ հայտարարությունները ունեն մի շատ հետաքրքիր առանձնահատկություն: Ավելի ստույգ՝ ոչ թե բուն հարցազրույցները, այլ դրանց հետևանքներն ու արձագանքները: Թեպետ, եթե անկեղծ լինենք, բուն հարցազրույցներն իրենց բովանդակությամբ ու այդ հարցազրույցների հետևանքները փոխադարձաբար շաղկապված են:
Հիմա՝ ըստ էության: Փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով չես դիտել, չես լսել կամ չես կարդացել որևէ քաղաքական գործչի, առավել ևս՝ նախկիններից մեկի, էլ առավել ևս, օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որևէ հարցազրույց, ապա բավական է հետևել, այսպես կոչված, սորոսականների, արևմտյան ֆինանսավորում ու դիրքորոշում ունեցող այլ անհատների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրպանի մի քանի «գործիչների» արձագանքներին, ու հանգիստ կարող ես ենթադրել, թե ինչ է խոսվել և ինչի մասին: Ընդ որում, աղմուկի դեցիբելից կարելի է առավել կոնկրետ եզրակացություններ անել: Եթե հարձակումը տոտալ ու բուռն է, ուրեմն կարելի է հստակ արձանագրել հետևյալը: Նախ՝ դա նշանակում է, որ խոսվել է պետության և պետականության, հայկականության, ազգայինի և Հայ Առաքելական եկեղեցու դիրքերից: Երկրորդ՝ դա նշանակում է, որ խոսվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման դիրքերից:
Երրորդ՝ դա նշանակում է, որ կոշտ դիրքորոշում է արտահայտվել Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ, և դրանք համարվել են թշնամի երկրներ ու սպառնալիք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար: Չորրորդ՝ փլուզվել են տարիներ շարունակ հանրության մեջ ներարկվող միֆեր, որոնք այդ շրջանակների համար դարձել են «հաց ու ջրի» աղբյուր, այդ թվում՝ Մարտի 1-ի, Ապրիլ յան պատերազմի և այլ հարցերի շուրջ: Այս շարքը կարելի է էլի շարունակել, սակայն եթե հակիրճ ամփոփենք, ապա դա նշանակում է, որ նշյալ շրջանակները ենթագիտակցորեն ի ցույց են դնում իրենց անհանգստությունները, եթե չասենք՝ վախերը:
Մի խոսքով, եթե նույնիսկ որևէ մեկը որևէ հարցազրույց չի դիտել կամ չի կարդացել, պարզապես արագ անցեք վերնոշյալ անձանց ՖԲ էջերով, ու կարող եք ամբողջական պատկերացում կազմել...»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով