Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ) Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի Խաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրը Մենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի

Իրանը հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԿայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-նԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է սկսել պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ ցամաքումՀայկ Սարգսյանը՝ իր խոսափողն անջատելու, ՔՊ-ից դուրս գալու եւ թիմակիցների մեղադրանքների մասինԱվելի շատ երկրներ պետք է զենք գնեն Ուկրաինայի զինված ուժերի համար. ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանՈւկրաինան սկսել է պատրաստվել նախագահական ընտրությունների. ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրումՌուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ ԿոպիրկինԱզգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (տեսանյութ)Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավարԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերիցԻրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը  ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ ՓաշինյանՍաակաշվիլին դատարանում բացատրել է իր բոլոր դժբախտությունների պատճառները. «Չորս տարեկանում շնաձուկը կծել է իմ ոտքը»Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերիԽաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրըՄենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփՀայաստանում արդեն 3-րդ բուժկենտրոնն է նորարար վիրաբուժության մեթոդի անցնումՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ (տեսանյութ)․ Սուրեն ՊապիկյանԴավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները
Թոփ-լուրեր

Էրդողանի հայաստանյան սիրելիները

Սպասելի էր, որ այսպես կոչված մարտի 1-ի գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, ապա դրան հետեւած դատարանի վճիռը ցնցակաթվածի է ենթարկելու այն ուժերին, որոնց նպատակը մեր պետության կազմաքանդումն է, մեր հասարակության ոչնչացումը:

Այսպես կոչված սորոսականները, նիկոլականները 2018-ի ապրիլին իշխանությունը զավթելուց հետո հենց մարտի 1-ի գործը շահարկելով սկսեցին իրենց հարձակումը զինված ուժերի եւ Արցախի հերոսների նկատմամբ:

Բնականաբար, նրանց համար, մեղմ ասած, ծանր էր, ՍԴ-ի որոշումը, ծանր էր դատարանի կայացրած վճիռը: Նրանք խայտառակ պարտություն կրեցին:

Ափսոս միայն, որ այդ պարտությունն արձանագրվեց այն ժամանակ, երբ արդեն կորցրել ենք Շուշին, երբ զոհվել են մեր հինգ հազար տղերքը:

Բայց մենք գիտենք, որ քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին: Մեր ժողովրդի, պետության թշնամիները չեն հանդարտվել եւ չեն պատրաստվում հաշտվել պարտության մտքի հետ: Նրանք անգամ ատամ են ցույց տալիս: Սա վկայում է, որ մեր թշնամիները հինգ հազար զոհերով, Շուշին թշնամուն հանձնելով, Շուռնուխն ու Որոտանը հակառակորդին նվիրելով չեն հանդարտվել: Նրանք այլ ծրագրեր էլ ունեն:

ՍԴ-ի որոշումից դժգոհողների առաջին շարքերում Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանն են: Սրանք մնում է մի ցուցապաստառ գլխների վրա պարզեն, որ բոլորը, նույնիսկ ամենամիամիտներն իմանան, որ իրենք Թուրքիայի ներկայացուցիչներն են Հայաստանում: Հասել ենք մի կետի, երբ արմանբաբաջանյաններն ու արամսարգսյաններն այլեւս չեն թաքցնում, թե ինչ հանձնարարություններ են կատարում եւ ինչ խնդիր են փորձում լուծել:

Թուրքիան, կարծես թե, Հայաստանում գործում է մի քանի շարասյուններով, որոնցից ամենաակտիվը, ամենաերեւացողն ու ամենաագրեսիվը սրանք են: Հենց սրանց միջոցով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ շոշափում է հասարակական տրամադրությունները, ապա փորձում իրականացնել իր ծրագրերը մյուս շարասյունների միջոցով:

Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից եւ այստեղ նրան այդ հարցում օգնում են հենց Արման Բաբաջանյանի նմանները: Կարելի է արդեն կռահել, որ նախապես գծված ծրագրի համաձայն, ադրբեջանցիները պետք է մտնեին Ստեփանակերտ, ապա Էրդողանի հորդորով Ադրբեջանը պետք է միջանցք բացեր եւ թույլ տար, որ հայերն անվտանգ դուրս գային Արցախից, որից հետո Հայաստանում պետք է հակառուսական հիստերիա սկսվեր, բնականաբար՝ Գյումրու ռազմական հենակայանը հանելու պահանջով:

Էրդողանի ծրագիրը կիսատ աշխատեց: Ստեփանակերը հրաշքով, իսկ ավելի կոնկրետ ռուսաստանյան կողմի ակտիվ միջամտությամբ մնաց հայկական, իսկ Արցախում հայտնվեցին ռուսաստանցի խաղաղապահները: Այսուհանդերձ, Թուրքիան չի հանձնվում, եւ դեռ հույս ունի, որ նիկոլը կարող է Ռուսաստանն ամբողջովին դուրս մղել Հայաստանից, տարածաշրջանից, եւ այստեղ նրան պետք է օգնեն արամսարգսյաններն ու արմանբաբաջանյանները:

Մենք դասեր չքաղեցինք հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Մենք անգամ չենք ցանկանում դասեր քաղել կես տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Իսկ թշնամին չի քնում: Նրանք սպասում են հարմար պահի նոր հարձակման համար:

նիկոլի իշխանության մնալը Հայաստանն աշխարհի երեսից ջնջելու համար ամենագլխավոր նախապայմանն է: Եւ կապ չունի այն կջնջվի միանգամից, թե դանդաղ՝ տարիների ընթացքում: Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը Էրդողանի հայաստանյան առաջամարտիկներն են, իսկ նիկոլը նրա հենասյունը: Չգիտակցենք սա՝ ծանր հարված, ավելի ծանր հարված կստանանք:

Մնում է հուսալ, որ գոնե հիմա հանրությունը կհասկանա, թե ով ով է եւ համապատասխան հետեւություններ կանի, եւ ոչ թե կուլ կտա այս կամ այն շարասյան գցած խայծերը, թե իբր նիկոլը ռուսական պրոյեկտ է կամ որ թուրքը մեր բարեկամն է, իսկ մենք դա չենք գիտակցում :

Վարդան Մխիթարյան

Top-News.am