Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնողը պաշտոն է ստացել
168.am-ը գրում է. «2020թ. օգոստոսին աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը բռնող Ղազար Ղազարյանը, ում դերակատարությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող թիմում մինչեւ վերջ այդպես էլ ոչ ոք չհասկացավ: Ըստ էության, նրան միշտ Փաշինյանի կողքին տեսնում էինք՝ ուսին վերջինիս ուսապարկը գցած քայլելիս:
Թե ինչ եղավ, որ վերջինս ազատվեց այդ մեծ «պատվից», այդպես էլ հայտնի չդարձավ, թեպետ տարատեսակ խոսակցություններ էին շրջում, սակայն այդ օրերին խոսում էին, որ Ղազար Ղազարյանն անգործ չի մնա:
Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ Ղազար Ղազարյանն օրերս նշանակվել է Գուգարքի մաքսատան պետի տեղակալ:
Ի դեպ, Գուգարքի մաքսատան պետը, ով նույնպես օրեր առաջ է նշանակվել այդ պաշտոնին, ԴԱՀԿ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն է, ում մասին ասում էին, որ համակարգից հեռացել է նեղացած, քանի որ հույս ուներ Սերգեյ Մեղրյանի փոխարեն նշանակվել ԴԱՀԿ պետի պաշտոնում: Ազատման դիմում նա գրել էր 2020թ. մարտի 9-ին:
Սրանք, սակայն, Նիկոլ Փաշինյանի տարօրինակ որոշումների եզակի օրինակները չէին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա անվտանգության աշխատակիցներից եւս մեկը՝ Արմեն անունով, մոտ օրերս կնշանակվի ատոմակայանի տնօրենի տեղակալ»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով