Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։
Գրել էինք, որ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցների եւ ղեկավարի հետ Թորոսյանն արդեն լարվել է։ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոսյանը տարբեր ձեւաչափերում հանդիպումների ու քննարկումների ժամանակ ակնհայտ ցույց է տվել, որ տեսչության ղեկավարների աշխատանքներից դժգոհ է, ու առաջիկայում իրենք պետք է ազատվեն պաշտոններից: Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որին նախօրեին արձակուրդ են ուղարկել, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ում եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս պաշտոնյաները, հնարավոր է, այլեւս չվերադառնան արձակուրդից իրենց աշխատանքին, քանի որ Արսեն Թորոսյանը կոնկրետ այս անձանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է այնպիսի տեղեկություններ, որոնք նրանց դեմ են եղել եւ կարող են հիմք հանդիսանալ նրանց ազատման համար: Թորոսյանը մարդիկ ունի, որոնց պատրաստվում է առաջիկայում նշանակել այդ պաշտոններում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով