Նա կրթություն չունեցող փնթի չնթռլո է․ Բագրատյանը Սևանում խոսում է Փաշինյանի մասին
Սևանի սիրելի բնակիչներ, ես ուզում եմ իմ պատմությունը պատմել, թե ինչու եմ ես գարշում Նիկոլ Փաշինյանից։ Ինչու եմ ամեն տեղ բացահայտ ասում՝ թող սատկի, պրծնենք։ Ինքը խորհրդարանում հինգ տարի կողքս նստած է եղել, բայց ես հետը այդ ընթացքում հաջողությամբ չեմ խոսել։ Այս մասին քիչ առաջ Սևանում ՀՓՇ ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ես ուզում եմ ձեզ բացատրել՝ ինչու ենք մենք ասում, որ ինքը դավաճան է։ Մենք չենք ասում, որ ինքը անհաջող պատերազմ է վարել, որովհետև մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվելու։Մենք իրեն ասում էինք՝ Իսկանդերով խփի գազամուղ, նավթամուղ պայթեցրու, ինքը խփում էր Գյանջայի 5 հարկանի շենքերին։ Նա ոչինչ չարեց, մատը մատին չխփեց, որ մի բան անի։ Ուզու՞մ եք լսել՝ ինչու ենք նրան դավաճան ասում, դավաճան ենք ասում, որովհետև հոկտեմբերի 19-ին Պուտինն իրեն ասեց՝ լսի, Շուշին էլ է ձեզ մնում, կանգնեցնեմ, Լաչինն ու Քարվաճառն է ձեզ մնում, ասաց՝ չէ, ավելի լավ է ես հանձնեմ, հետո ժողովրդին խաբեմ ասեմ՝ պարտվել եմ։ Նա մտածել է՝ եթե ես հիմա գնամ զիջման, ինձ կասեն դավաճան, այսինքն՝ արդյունքում 6000 քառակուսուց մնաց երկուսը։ Իրա ամեն մի շարժում մի հատ փնթիի շարժում է։ Նա ոչ մի բան չի հասկանում, նա կրթություն անգամ չունի, նա չնթռլո է»,- ասաց Բագրատյանը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն