Ինչո՞ւ Սյունիք գործուղված պաշտոնյաները հաշվետվություն չեն ներկայացնում
2020 թվականի կապիտուլյացիայից հետո՝ նույն տարվա դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանը գնաց Սյունիք, բայց չկարողացավ Սիսիանից այնկողմ անցնել: Իսկ որ նա հիշաչար մարդ է, ապացուցվել է բազմիցս, գրում է hraparak.am-ը:
Կապիտուլյացիայից հետո, երբ ազերիները մետր առ մետր իրենցով էին անում Սյունիքը, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ բանավոր պայմանավորվածություն ունի, ազերիներին կանգնեցրին ռուս խաղաղապահները, ու հաճախակի դարձան Նիկոլի մերձավորների գործուղումները Սյունիք:
2020 թ․ դեկտեմբերի 1-4-ը Սյունիք գործուղվեց վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, 2021 թվականի հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 15-ը՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, հունվարի 29-ից անորոշ ժամանակով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ի տարբերություն այլ գործուղումների, որոնց արդյունքների վերաբերյալ գործուղվողը հաշվետվություն է ներկայացնում, նշված երեք գործուղման դեպքում Նիկոլն իր որոշմամբ չի պարտավորեցրել հաշվետվություն ներկայացնել: Այսինքն՝ ոչինչ չի փաստաթղթավորվելու: Ազերիների հետ բանավոր աշխատող Նիկոլը բանավոր է աշխատում նաեւ Սյունիք գործուղվող յուրայինների հետ:
Այս տարվա մարտի 27-31-ը Սյունիք է գործուղվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը, ապրիլի 1-3-ը Սյունիք է գործուղվել վարչապետի գլխավոր խորհրդական, անպտուղ արու (պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի որակումն է) Արայիկ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը հաշվետվություն չի ներկայացնելու: Տիգրան Ուլիխանյանը պարտավոր էր վերադարձից հետո եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել: Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետը վաղուց անցել է: Տիգրան Ուլիխանյանի հաշվետվությունը չի հրապարակվել:
Այս տարվա առաջին երեք ամսում վարչապետը ոչ մի պաշտոնյայի ոչ մի մարզ չի գործուղել: Միայն Սյունիք: Եթե այլ գործուղումների դեպքում նպատակը հստակ է, ապա Սյունիք գործուղումների որոշումներում կա՛մ նպատակ նշված չէ, կա՛մ շատ ընդհանրական նպատակ է՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու:
Ուշագրավ այլ փաստ. հունվարի 14-ին եւ 15-ին Սյունիքում է եղել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հստակ նպատակով. մարզի համայնքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակին, տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի գործառույթների իրականացման ընթացքին եւ կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու, տեսչական մարմնի Ագարակի սահմանային հսկիչ կետի կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող սահմանային պետական վերահսկողության ընթացքն ուսումնասիրելու նպատակով։ Գեորգի Ավետիսյանի այցի հաշվետվություն էլ չկա:
Սյունեցիների հետ հանդիպելու երես չունեցող Նիկոլ Փաշինյանը երեք ամսում 5 պաշտոնյայի է գործուղել Սյունիք, որոնցից ոչ մեկը տեսածի, լսածի կամ արածի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: Ակնհայտ է, որ նա գաղտնի, ծածուկ, մութ ծրագրերով դավեր է նյութում Սյունիքի դեմ, գուցե փորձում է գրավել Սյունիքը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով