ՀՅԴ-ում գերիշխող են Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցելու տրամադրությունները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի առաջին տասնօրյակում կգումարվեն ՀՅԴ կառույցների ժողովները, որպեսզի քննարկեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցերը։
ՀՅԴ-ում, ըստ որոշ լուրերի, գերիշխող են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցելու տրամադրությունները։ Ավելին, կան տեղեկություններ, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ընտրացուցակում երկրորդ համարն է լինելու։ Չնայած դրան՝ ՀՅԴ-ական մի ստվար զանգված ընդհանրապես դեմ է Փաշինյանի վարչապետությամբ ընտրությանը մասնակցելուն եւ նրա իշխանության վերարտադրությունը լեգիտիմացնելուն։
Մարզային ժողովներից հետո Ծաղկաձորում կամ Վանաձորում կգումարվի ՀՅԴ գերագույն ժողովը, որին կմասնակցեն ստորադաս ժողովներում ընտրված պատվիրակները եւ քվեարկությամբ կորոշեն առաջիկա ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու եւ մասնակցելու ձեւաչափի հարցերը։
Մեզ ասացին, որ ԳԺ-ին դրսից կուսակցականներ էլ կժամանեն, բայց հրավիրյալի կարգավիճակում՝ ոչ վճռական ձայնի իրավունքով։ Իսկ ԳԺ-ն նախատեսվում է ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին։ Ժողովը նաեւ ՀՅԴ գերագույն մարմին կընտրի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․04.21թ. համարում։
Աղբյուր` Փաստինֆո


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով