Մակունց, քո տեղը հայտնի է, թե որտեղ է լինելու, չկասկածես
Մակունց Լիլիթ, դու եւ քո ընկերները սպանել եք մեր տղերքին: Դու ու քո ընկերները ադրբեջանցուն եք նվիրել Շուշին ու Հադրութը: Մակունց Լիլիթ, եթե չեք հասկանում ինչ եք արել, եթե չեք գիտակցում, թե ինչ հանցագործություն եք արել, ապա ուժ գտեք, հարցրեք ադեկվատ մարդուց, թե ինչ հրեշային հանցագործություն ու ոճրագործություն եք արել:
Մակունց Լիլիթ, չկարծես, թե ԱՄՆ ճողոպրելուց հետո պատասխան չես տալու գործած հանցանքների համար: Չշշկռվես:
Այսօր ես, իմ ընտանիքը, Դավիթի, Մենուայի, Վարդանի, Արգամի, Արամի, Գոռի, Գեւորգի, հազարավոր այլ տղերքի ընտանիքի անդամները, հարազատները ոչ թե կանգնած էինքն այլ ծնկած մեր 18, 19, 20, 25, 30 տարեկան որդիների շիրիմների առաջ, իսկ դու դեմքդ ծամածռելով ասում էիր, թե քո համար պարզ է, թե ով է առաջնորդելու ձեր ցուցակը:
Հասկանո՞ւմ ես, թե դու ինչ անբարոյական ես, հասկանո՞ւմ ես, թե դուք որքան անբարոյական եք: Ի՞նչ նիկոլ: Դուք խելագա՞ր եք: Չեք հագեցե՞լ թափված արյունից, թշնամուն նվիրած հողերից:
Մակունց Լիլիթ, դու մարդասպան ես, դու թշնամուն հող հանձնող ես: Ի՞նչ ընտրություն: Մոռացեք: Դուք չեք կարող ընտրության մասնակցել: Որեւէ մեկը թույլ չի տալու, որ դուք էս սուրբ հողի վրա հանգիստ քայլեք, էլ ուր մնաց ընտրարշավ անեք: Ժեխի վրա հույս չդնեք, մեր համբերության վրա էլ հույս չդնեք:
Ի՞նչ եք ուզում, ուզում եք էլի սպանեք, էլի հանձնե՞ք: Չեք հանդարտե՞լ:
Չմոռանամ, ընկերուհուդ՝ Լուլուին ասա, որ ակադեմիական քաղաքում սովորելու մասին երազում էին նաեւ իմ Աբգարը, Դավիթը, Արամը, Վարդանը, Կարենը, Սուրենը, Էրիկը... Տականքներ, դուք ո՞նց եք խոսում ու դեռ ընտրությունների մասին երազում:
Մակունց Լիլիթ, ականջիդ օղ արա, դու հանցագործ ես, ոճրագործ ես: Դու պետք է կանգնես ու դատարանում պատասխանես մեկ հարցի. ինչո՞ւ էիր պնդում, որ Թուրքիան չի միջամտելու հնարավոր պատերազմական գործողություններին, երբ նրանց բայրաքթարներն արդեն թրախավորել էին մեր տղերքին, մեր լույս տղերքին:
Տականքներ, արդեն չափ ու սահմանը վաղուց եք անցել: Չափներդ ճանաչեք ճիվաղ մարդասպաններ: Ընտրություններ: Ձեզ ո՞վ է թողնելու, որ ընտրության մասնակցեք:
Լիլիթ Մակունց, ասում ես չես որոշել քո տեղը որտեղ է լինելու: Հանգստացիր: Քո տեղը բանտախուցն է: Քո նմանների տեղն այնտեղ է եւ դա լավագույն դեպքում:
Քեզ ի՞նչ է թվում այ ..., որ մենք հանդուրժելու ենք մեր տղաների սպանությունը: Չշշկռվեք:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն