Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի» Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում են Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել Հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C Ջրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքները Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՀովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում ենՍպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատՄ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցինՔարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացելՀայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՀամաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °CՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՉինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. Politico
Հայաստան

Պառակտումներն ու սերմանվող ատելությունը նոր ցնցումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրը. Կաթողիկոսի պատգամը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հիսուս Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության։ Քրիստոս հարություն է առել, բացվել է գերեզմանի դուռը, հրեշտակները կյանքի լուսեղեն ավետիսն են բերել, առաքյալները զորացել և ոգեշնչվել են հարուցյալ Փրկչի հայտնությամբ։ Սքանչելախորհուրդ Հարությամբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկությանը պարգևեց գողգոթաներից հառնելու, մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։ Մենք այդ վստահությամբ ենք քաջալերվում, նաև գոտեպնդվում նեղությունների ու վշտերի, մահվան ահասարսուռ իրողության հանդիման` ունենալով հաստատուն հավատը, որ Քրիստոս հարություն է առել և նորոգել է կյանքը, դուրս բերել մարդկությանը մեղքի ու չարիքի խավարից, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև։ «Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ` այն կյանքն է, որ Նրա Որդու մեջ է»,- ասում է առաքյալը (Ա Հովհ. 5.11): Քրիստոսի Հարությամբ բացվել է օրհնյալ կյանքի, հույսի, սիրո, խաղաղության ու համերաշխության լուսավոր ուղին։ Այս կենարար ճանապարհից շեղումը հարության փոխարեն մահ ու ավեր է սփռում, փրկության փոխարեն՝ դատապարտություն և կործանում, կյանքը դարձնում ատելության, բաժանումների հորձանուտ՝ լի չարի փորձություններով ու վտանգներով։

Սիրելիներ, անցյալ տարի մեր ժողովուրդը Փրկչի նմանությամբ վերստին կրեց խաչելության տառապանքը։ Պատերազմի դժոխային հնոցում չարչարանաց գողգոթա անցնելով զոհվեցին հազարավոր մեր սիրասուն զավակներ, կորցրեցինք Արցախի՝ հարազատ հայրենիքի զգալի մասը։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես և հետպատերազմյան շրջանում մեր կյանքում հաստատուն չեղան տերունապատվեր սիրո և համերաշխության նախանձախնդրությունը, Աստծո պատգամների համաձայն կենսակերպը։ Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Իսկ հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը։ Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը։ Մեր առջև ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական բարդ հիմնախնդիրների հանդիման, ճգնաժամային դժվարին հանգամանքներում թաղման անձավի մեջ մնալով, իրավիճակից դուրս ելնելու անհրաժեշտ գործողություններում հապաղելով` մեր խաչելությունը չի պսակվի հարության կենարար զորությամբ։ Հարությունը չի կայանում մերժելի ատելությամբ ու թշնամանքով, բաժանումով ու քայքայումով, այլ սիրով և հայրենյաց սիրո շուրջ համախմբումով, նեղություններն ու դժվարությունները միասնաբար հաղթահարելով։ Մեր ժողովրդի կյանքը ի հայրենիս և ի սփյուռս սպասում է վշտերի անհապաղ սփոփման, չարչարանքներից հառնումի և հաղթական հարության։ Քրիստոսի պարգևած փրկության և հարության լույսը, սիրելիներ, ճառագում է զոհողություններ ստանձնելու առաքինության միջոցով, զոհողություններ մեկս մյուսի հանդեպ, զոհողություններ ի սեր ողջ ժողովրդի։ Այս լույսի ներքո է, որ եսապաշտությունն ընկրկում է աստվածապաշտության առջև, մահաբեր ընթացքը շրջվում է դեպի կենսատու Աստված, տառապանքների մատնող գործողությունները փոխակերպվում են հարուցյալ կյանքի արարումների՝ առաջնորդելով փրկության ու հավիտենության։ Մեր երկիրն ու ժողովրդին պատուհասներից վեր հանելը, Արցախի կյանքը ավերներից բարձրացնելը և հայության ու հայրենիքի վերածնունդը հրամայական հանձնառություն են՝ իրագործելի ազգի բոլոր զավակների, քաղաքական կուսակցությունների, մասնավորապես մեծագույն պատասխանատվությունը կրող իշխանությունների կողմից։ Հայրենաշեն ջանքերը կպսակվեն հաջողությամբ օրհասական իրավիճակից պետականությունը փրկելու նախանձախնդրությամբ, անձնական հավակնություններից հրաժարվելով, պետության ու ազգի շահը գերադասելով։ Այս ոգով հաղթական հանգրվանի պիտի հասցնենք մեր ցավագին կորուստների վերականգնման, մեր ազգային իրավունքների պաշտպանության, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման մեր նվիրական ձգտումները։

Սիրելիներ, Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման։ Զորացյալ մնանք հարության հավատով։ Հարության հրաշքը կենսագործենք մեր երկրում ու կյանքում։ Ջերմ իղձերով փարված մնանք մեր հարազատ բնօրրանին՝ մեր հողին, ջրին, մեր օջախին, կանխելու համար արտագաղթը հայրենիքից և հզորացնելու մեր պետությունը։ Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք մեր կյանքի դառնություններն ու արհավիրքները՝ հասնելով մեր հույսերի ու տեսիլքների իրագործմանը և հարուցյալ նոր կյանքի կերտմանը։

Հոգենորոգ այս օրը աղոթք բարձրացնենք, որ Փրկիչ մեր Տիրոջ օրհնությունն ու շնորհները սփռվեն մարդկանց սրտերում՝ խաղաղություն և բարօրություն բերելով աշխարհին, իմաստություն քաղաքական գործիչներին՝ պետական ու հասարակական կյանքը կարգավորելու և բարեկեցության առաջնորդելու պատասխանատվության մեջ։ Աղոթենք պատերազմում վիրավորված մեր զավակների առողջության, գերիների և անհայտ կորածների վերադարձի, մեր զոհված քաջորդիների և համավարակից մահացածների հոգիների հանգստության համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի մխիթարությամբ. «Ես իսկ եմ hարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Թող Սուրբ Զատկի հուսառատ ավետիսը հայրենաշեն երազների իրագործման զորությունը պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Եվ թող Հարության արշալույսով զարդարվի երկնակամարը մեր ազգային-եկեղեցական կյանքի, և խաղաղ ու ապահով մնա մեր հայրենիքը՝ Հայաստան ու Արցախ աշխարհը, հավատքով ամուր, սիրով ու միասնական՝ մեր ժողովուրդը, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: