Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը:
Փաստաբանն իր պահանջը, միջնորդության էությունը բարձրաձայնել է ապրիլի 2-ի նիստում: Խափանման միջոցի փոփոխմանը եւ քննչական մարմնի կողմից ներողությանն առնչվող մնացած պահանջների քննարկումը փաստաբանը վերապահեց դատարանի հայեցողությանը: Ալումյանը շեշտեց, թե քանի որ ՍԴ-ն չեղարկել է բուն 300.1 հոդվածը, ապա չկա նաեւ հանցագործություն:
Խափանման միջոցի վերաբերյալ հստակեցնող հարցին փաստաբանը պատասխանեց, որ իրենք միջնորդում են չեղարկման կամ գոնե գրավի չափը բազմակի նվազեցնելու մասին:
Միջնորդությանը միացան փաստաբաններ Արամ Վարդեւանյանը, Հովհաննես Խուդոյանը:
Համանման միջնորդություն ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը առարկություններ ներկայացրեց՝ հղում կատարելով Սահմանադրության մի շարք հոդվածների, այդ թվում՝ արդարացի պաշտպանության իրավունքին եւ դրան նպաստող օրենսդրությանը: Այնուհետեւ դատախազը փայլեց խորագիտակությամբ եւ սկսեց ներկայացնել եվրոպական օրենսդրության դրույթները: Այդ պահին փաստաբան Վարդեւանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ դատախազն, ըստ էության, փորձում է ներկայացնել իր միջնորդությունը: Դատավորը դատախազին թույլ տվեց շարունակել:
Դատախազը շարունակեց օրինակներ բերել, որոնց էությունը հանգում էր տուժողների իրավունքների պաշտպանությանը եւ արարքի որակման փոփոխության հնարավորության անհրաժեշտությանը: Օրենսդրության մեջ սահմանափակումներ կան, երբ քրեական հետապնդման դադարեցման համար հիմնավորում հայտնվեց, բայց արարքում կան տարրեր, որոնք քրեորեն պատժելի են, արձանագրեց դատախազը: Ըստ էության դատախազն առաջարկում է սպասել ՍԴ որոշման կատարման հարցում՝ օրենսդրության բարեփոխման ակնկալիքով:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով