Գերեվարված զինծառայողների ծնողները Կառավարության մոտից երթով շարժվել են դեպի ՌԴ դեսպանատուն
Գերեվարված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 2-ին, Կառավարության մոտից երթով շարժվել են դեպի ՌԴ դեսպանատուն:
Ծնողներից մեկը հայտնեց, որ իրենք նախկինում դիմել էին ՌԴ դեսպանատուն՝ կապված Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների հետ:
«Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք պահանջ Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների հետ կապված՝ Լաչինչ միջանցքով մուտք ու ելքի մասով: Իրենք ուզում էին հող նախապատրաստել, որ մեր երեխաներին թիրախավորեին որպես դիվերսանտներ: Դա մեզ անհանգստացրել է, Ռուսաստանը որպես եռակողմ համաձայնագրի երաշխավոր կողմ, դիմել ենք ՌԴ դեսպանատուն, խնդրենք, որ սանձեն, զսպեն Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին:
Դա պետք է աներ մեր կառավարությունը, հանդես գար պատասխան հայտարարություններով նույն մակարդակով, որով հանդես էին եկել Ադրբեջանի ղեկավարները: Անտեսել են, քանի որ խոսքը վերաբերել է զինվորներին, իսկ զինվորն իրենց համար որեւէ արժեք չի: Հիմա գնում ենք այդ հարցի պատասխանն ստանալու ՌԴ դեսպանությունից»,-ասաց նա:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով