Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկեր Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանը Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում Կիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացել Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ Ռավանչիին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանը Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. Փաշինյան

Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնումԱՄՆ-ում ներդրվել են նոր սննդակարգի ուղեցույցներՊապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանըՆախկին արքայազն Էնդրյուն ներգրավված է միջազգային սկանդալի մեջՀռոմի պապ Լեւոն XIV-ը դատապարտել է ուժի վրա հիմնված դիվանագիտությունըՏեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանըՌուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը ԿիեւումԵՄ-ը Իրանի իշխանություններին ինտերնետ հասանելիությունը վերականգնելու կոչ է արելԿիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացելՀարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ ՌավանչիինՏեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանըՀունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. ՓաշինյանՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջԻրանում ցուցարարները սպանել են դատախազին և անվտանգության աշխատակիցներինՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՆԳՆ ծառայություններն ամփոփել են ուժեղացված հսկողության արդյունքներըԵրևանի պարեկները հայտնաբերել են Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած քաղաքացունՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր ԱթոռԹայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Սի Ծինփինը․ ԹրամփՄակրոնը ճիշտ է. ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, որ ԵՄ-ն բանակցի Ռուսաստանի հետՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը ՈւկրաինայումՄանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստ ունիՌոնալդուն մրցանակ է հանձնել ՋոկովիչինԱդրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակըԳերմանիայի տարածքում հրթիռների տեղակայումը սխալ է․ DTԼոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ«Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին» և դուրս եկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչՄարկ Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրոՎազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեցՔաղաքացիական բնակչության պաշտպանությունը և բնականոն կյանքի վերադարձի ապահովումը մնում են գերակա խնդիրներՇարունակում ենք պարեկություններն՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունԿարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումիցՊորտլենդում ԱՄՆ դաշնային ծառայողների կրակոցից երկու մարդ է վիրավորվելՀալեպում հարաբերական անդորր էՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալինՄենք ապրում ենք իրական աշխարհում, որը ղեկավարվում է ուժով, հարկադրանքով, իշխանությամբ. ՄիլլերՀանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմիցԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՎիճաբանություն վարորդների և ուղևորների միջև․ համայնքային ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 8-ից 9-ըՈւկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանըՎարորդները դրսևորել են պատասխանատու վարքագիծ. ՆԳՆ ծառայությունների ուժեղացված հսկողության արդյունքներըՊապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Հայաստան

Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործով կզբաղվեն ՌԴ իրավապահները

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ապօրինի միջամտության փաստի առթիվ հաղորդում կներկայացվի ՌԴ իրավապահներին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մամուլին հասանելի էր դարձել աղմկահարույց մի տեսանյութ, որով ապացուցվում է, որ նշված գործով Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որոշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին։

Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։ Թեև նյութերի նախապատրաստման ընթացքում կողմերը հաստատել են Աննա Վարդապետյանի և քննիչի նամակագրության փաստը, ԱԱԾ-ում որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

Երեկ փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը, ինչից պարզ է դառնում, որ նամակագրության և Վարդապետյանի կողմից «ուղղումներ« կատարելու հանգամանքը չեն հերքել կողմերը, ավելին՝ Վարդապետյանի էլեկտրոնային հասցեն ուղարկվել է ՔԿ նախագահի տեղակալի կողմից։ Ավելին՝ Վարդապետյանը ներգրավված է որպես փորձագետ։

Փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ «փորձագետն» ամենամեղմ բնորոշումն է, նրանք ծիծաղի առարկա են դարձնում ՀՀ-ում նախաքննությունը և իրավական համակարգն ընդհանրապես։

«Շատ շնորհակալ ենք ԱԱԾ-ից, որ հաստատեցին երկկողմանի կապը, հաստատեցին, որ Աննա Վարդապետյանն իրականում track changes-ով փոփոխություններ է կատարել այդ որոշման մեջ, հաստատեցին, որ ստացվել է Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ օրենքով չարգելված բոլոր միջոցները կձեռնարկվեն։

Նա ընդգծեց, որ սա նոր Հայաստանի կոռուպցիոն դրսևորումների լավագույն օրինակն է, իսկ այս դասգրքային օրինակը պետք է ուղարկել Համալսարան, արդարադատության ակադեմիա, որ երեխաները սովորեն, թե ինչ չի կարելի անել։

Փաստաբանը նշեց, որ ԱԱԾ-ից պահանջել է ամբողջ նյութերը, որոնք ստանալուն պես կդիմի ՌԴ իրավապահ մարմիններին։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք դատախազությունը ստուգել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հաստատել այն, փաստաբանը նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին։ Բացի դա՝ Մակինյանը պատրաստվում է նաև բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը՝ ՀՀ-ում քրեադատավարական ճանապարհն անցնելու համար։