Ադրբեջանցիները Շուռնուխ-Կապանի ճանապարհից 20 մետրի վրա խրամատներ են փորում
Պատերազմի օրերին մարդիկ կային, ովքեր 44 օր կռվեցին, բայց այդպես էլ թուրքի երես չտեսան։ Պատերազմի ավարտից հետո թուրքերը մեր քթի տակ են հայտնվել ԲԱՆԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ արդյունքում:
Սա Շուռնուխից դեպի Կապան գնացող ճանապարհի մի հատվածն ա։ Նախկինում էս մասով գնում էին Սանասար (Ղուբաթլի)։ Հիմա ադրբեջանցիների պոստերն ա. վրան են խփել ու խրամատ են փորում ճանապարհից 20-30 մետր հեռավորության վրա։
Տեղացիներն ամեն քայլափոխի մի բան էին ասում. ծառերի կանաչելուց ու տեսադաշտը փակվելուց հետո էս հատվածները կրկնակի վտանգավոր են դառնալու։ Որովհետև, եթե 2 զինված թուրք որոշի մի մեքենա կանգնացնել ու առևանգել այդ մարդուն, դրա մասին ոչ ոք այդպես էլ չի իմանալու։ Բայց դե ԲԱՆԱՎՈՐ համաձայնություն կա, չեն համարձակվի...
Սյունիքն անվտանգ համարողներին խորհուրդ կտամ գնալ ու իրենց ընտանիքներով բնակվել հենց էս ճանապարհի մեր հատվածում, որպեսզի իրենց ներկայությամբ ապահովեն մնացած հայերի անվտանգությունը։
Էս էլ կորդինատները, կարաք հիմիկվանից վեշ-մեշոկ հավաքեք


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով