ԿԸՀ նախագահը արտահերթ ընտրությունների մասին իմացել է մամուլից․ նրա համար հիմքը ՀՀ նախագահի հրամանագիրն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղյակ չեն ո՛չ այն մասին, թե ինչ օրենսգրքով ենք գնալու ընտրությունների, ո՛չ ընտրությունների ժամկետի մասին։ Ընտրություններ կազմակերպող մարմինն այդ ամենի մասին իմանում է մամուլից։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրինք․ «Ձեզ համար անակնկա՞լ էին արտահերթ ընտրությունների որոշումը եւ վարչապետի հայտարարությունը»։ Պատասխանեց․ «Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են»։
Այսինքն, վարչապետը խախտե՞լ է կարգը՝ ընտրությունների մասին հայտարարելով․ «Ընտրությունների նշանակման իրավական հիմքը նշեցի՝ հանրապետության նախագահի հրամանագիրն է։ Հրամանագիրը կլինի, էդ օրվանից կհաշվարկենք ժամկետները եւ կսահմանենք ժամանակացույցը»։
ԿԸՀ նախագահին հարցրինք նաեւ՝ իսկ վարչապետը Ձեզ հետ քննարկե՞լ է ընտրությունների անցկացման օրը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նման հարց չի քննարկվել»։ Այսինքն՝ Դուք էլ արտահերթի մասին վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունից եք իմացել։ «Այդ հայտարարությանը ծանոթացել եմ էնպես, ինչպես մյուսները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով