101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ մարզային մի շարք դպրոցներում չկան որոշ առարկաների ուսուցիչներ։ Ընդհուպ, առանձին դեպքերում երեխաներն ավարտում են դպրոցը՝ առանց տվյալ առարկան ուսումնասիրելու: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե մարզային դպրոցներում որ առարկաների ուսուցիչների պակաս կա։
Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ 2021 թվականի հունվար ամսվա դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։ «Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք»,- նշված է պատասխանում՝ հավելելով, որ այս թվերն անընդհատ փոփոխվում են:
Նույն պատասխանից նաև պարզ է դառնում, որ ամենաշատը ուսուցիչների պակաս կա Կերպարվեստ (86), Երգ, պար, երաժշտություն (80), Հայ եկեղեցու պատմություն (79) առարկաների պարագայում, ամենաքիչը՝ Մայրենի (1), Մաթեմատիկա (5) և Ռուսաց լեզու (7) առարկաների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով