Քրեական օրենսգրքի 300,1֊րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց հետո մեղադրանքը փոխվել չի կարող. Ալեքսանյան
ՍԴ-ի որոշումից հետո մամուլում տեղեկություններ են հրապարակվել մեղադրանքի փոփոխման հնարավոր անգրագետ գաղափարի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Մինչեւ նման հայտարարություններ անելն, առաջարկում եմ հայտարարություններ անողներին կարդալ եւ օրենսդրությունը եւ պրակտիկան եւ գիտությունը: Եթե զլանում եք ես այն Ձեր համար կբացահայտեմ》,֊հայտնում է Ալեքսանյանը՝ հավելելով, որ քրեական դատավարության գիտության մեջ ըստ դատավարական կարգի, մեղադրանքը փոփոխելը դասակարգվում է երկու իրավական ռեժիմի՝ մեղադրանքը փոփոխելը քննչական գործողություններ կատարելով եւ առանց քննչական գործողություններ կատարելու։ «Հետագայում այս դասակարգումն արտացոլվեց նաեւ ՀՀ բարձր դատարանների իրավական դիրքորոշումներում (ՀՀ վճռաբեկ դատարանի 18 .12 .2009թ. թիվ ՀՅՔՐԴ/0144/01/09 քրեական գործով որոշում) (ՍԴՈ-872 որոշման 6 կետ)»:
Այսպես.
1.Քննչական գործողությունների կատարման ռեժիմով մեղադրանքը փոփոխելու կարգը սահմանվում է ՀՀ քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, որոնք համակարգային վերլուծելով նկատում ենք, որ մեղադրանքի փոփոխման այս ռեժիմն օրենսդիրը կապում է նրա հետ, թե արդյոք դատական քննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում եւ արդյոք գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնել կամ փոփոխել քննչական գործողությունների կատարման եւ մեղադրանքը փոփոխելու նպատակներով առանց դատական քննությունը հետաձգելու։
Հարգելի գործընկերներ տեղեկացնեմ, որ Ռ. Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործով ի հայտ չեն եկել այնպիսի ՓԱՍՏԱԿԱՆ հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում մեղադրանքի կողմին, եւ դրա վառ ապացույցն այն է, որ նախորդ դատական նիստի ժամանակ մինչ Աննա Դանիբեկյանի կողմից դատական քննության փուլ անցնելը, դատախազներն այս ռեժիմով մեղադրանքը փոփոխելու համար դատական քննությունը հետաձգելու միջնորդություն չներկայացրեցին, հետեւաբար ակնհայտ է, որ վերջիններս դրա նախադրյալները չեն ունեցել։
Ինչ վերաբերում է առանց քննչական գործողություններ կատարելու մեղադրանքի փոփոխման 2-րդ ռեժիմին, ապա այս ռեժիմի համար օրենսդրությամբ նախատեսված է երկու պայման՝ 1) դատական քննության ժամանակ հետազոտվել են ապացույցները, եւ 2) հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք։ Ակնհայտ է, որ առաջին պայմանի վերաբերյալ գրականության մեջ իմպերատիվ կերպով նշվում է, որ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումը համարվում է մեղադրանքի փոփոխման պայման եւ ԲԱՑԱՌՈՒՄ մեղադրանքի ցանկացած փոփոխություն, որը չի հանդիսանում դատարանում ապացույցների հետազոտման արդյունք։
Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք քրեական գործով չի հետազոտվել որեւէ ապացույց եւ այլեւս սահմանադրական կարգի տապալման իրավաբանորեն արդեն գոյություն չունեցող մեղադրանքին վերաբերող ապացույցները չեն էլ կարող հետազոտվել, հետեւաբար կարծում եմ պարզ է ,որ այս ռեժիմով նույնպես մեղադրանք չի կարող փոխվել։
Հ.Գ. Իրավաբանությունը լավ գիտություն է, պետք չէ քաղաքական դրդապատճառներից ելնելով աղավաղել այն»,֊հայտնում է Ալեքսանյանը։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով