Եվս մեկ անգամ հիմնավորվեց, որ «Մարտի 1»-ի գործը քաղաքական հետապնդում էր. Սեյրան Օհանյան
Սահմանադրական դատարանի որոշումը արդարադատության հաղթանակn էր, ինչն արժանի առիթ է բոլորիս շնորհավորելու համար: Սահմանադրական որոշումից հետո բխում է, որ գործը հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ամբաստանվում Էր ՀՀ ՔՕ-ի արդեն սահմանադրությանը հակասող ճանաչված 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալումը:
«Կարծում եմ՝ սրանից պետք է բխի հետևյալը, որ գործը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ պետք է կարճվի: Սա ևս մեկ անգամ հիմնավորում է այն վարկածը, որ այս ամենը պարունակում էր քաղաքական հետապնդում և մեղադրողները պետք է համապատասխան հետևություններ անեն, իսկ մենք փաստաբանական խմբի հետ համապատասխան քննարկումներ կիրականացնենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարը նաև մեկնաբանեց իրավիճակը նշելով՝ իր համար ի սկզբանե անհասկանալի էր մեղադրանքի հիմքը: «Ինձ համար ի սկզբանե անհասկանալի էր այն մեղադրանքը, որը դրված էր իմ վրա և մեղադրանքի հիմքում այն տեքստն էր, որ ես ընթերցել եմ ներկայացնելով՝ արտակարգ դրության պահանջները և այն խնդիրները, որոնք արտակարգ դրությունից ելնելով կատարում են զինված ուժերը»,- նշեց նա:
Սեյրան Օհանյանը նաև շնորհավորեց բոլորին՝ արդարադատության հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր, ըստ այդմ՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների՝ Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...