Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկեր Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանը Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում Կիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացել Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ Ռավանչիին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանը Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. Փաշինյան

Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնումԱՄՆ-ում ներդրվել են նոր սննդակարգի ուղեցույցներՊապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանըՆախկին արքայազն Էնդրյուն ներգրավված է միջազգային սկանդալի մեջՀռոմի պապ Լեւոն XIV-ը դատապարտել է ուժի վրա հիմնված դիվանագիտությունըՏեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանըՌուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը ԿիեւումԵՄ-ը Իրանի իշխանություններին ինտերնետ հասանելիությունը վերականգնելու կոչ է արելԿիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացելՀարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ ՌավանչիինՏեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանըՀունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. ՓաշինյանՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջԻրանում ցուցարարները սպանել են դատախազին և անվտանգության աշխատակիցներինՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՆԳՆ ծառայություններն ամփոփել են ուժեղացված հսկողության արդյունքներըԵրևանի պարեկները հայտնաբերել են Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած քաղաքացունՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր ԱթոռԹայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Սի Ծինփինը․ ԹրամփՄակրոնը ճիշտ է. ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, որ ԵՄ-ն բանակցի Ռուսաստանի հետՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը ՈւկրաինայումՄանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստ ունիՌոնալդուն մրցանակ է հանձնել ՋոկովիչինԱդրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակըԳերմանիայի տարածքում հրթիռների տեղակայումը սխալ է․ DTԼոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ«Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին» և դուրս եկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչՄարկ Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրոՎազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեցՔաղաքացիական բնակչության պաշտպանությունը և բնականոն կյանքի վերադարձի ապահովումը մնում են գերակա խնդիրներՇարունակում ենք պարեկություններն՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունԿարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումիցՊորտլենդում ԱՄՆ դաշնային ծառայողների կրակոցից երկու մարդ է վիրավորվելՀալեպում հարաբերական անդորր էՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալինՄենք ապրում ենք իրական աշխարհում, որը ղեկավարվում է ուժով, հարկադրանքով, իշխանությամբ. ՄիլլերՀանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմիցԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՎիճաբանություն վարորդների և ուղևորների միջև․ համայնքային ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 8-ից 9-ըՈւկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանըՎարորդները դրսևորել են պատասխանատու վարքագիծ. ՆԳՆ ծառայությունների ուժեղացված հսկողության արդյունքներըՊապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Մամուլ

Փաշինյանի «Happy end»-ը և Հայաստանի «Game over»-ը

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, նրա անցած ուղին՝ անհատական մակարդակում «հաջողության պատմություն» է։ Իջեւանցի տղան՝ չունենալով անգամ բարձրագույն կրթություն, դառնում է նախ՝ սկանդալային լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հալածվում է, հետո հայտնվում է խորհրդարանում, ավելի ուշ՝ քայլում է երկրի մի հատվածով եւ․․․ հայտնվում է իշխանության ղեկին։ Իսկական հոլիվուդյան «happy end»-ով ավարտվող ֆիլմի սյուժե է, որը, սակայն, կարող է արժանահավատ լինել միայն այն դեպքում, եթե նկարահանվի տրագիկոմեդիայի ժանրում։

Բանն այն է, որ անհատական մակարդակում Նիկոլ Փաշինյանի ուղին հիշեցնելով «հաջողության պատմություն», հանրային, համապետական մասշտաբով՝ իրականում աղետի ու կործանման պատում է, որում արդեն երեք տարի ու մինչեւ օրս ապրում է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը հակասական կերպար է, ու իր կերպարի հանգույն՝ հակասական է նաեւ նրա անձնական ու անանձնական դերը։ Իսկ այդ հակասականությունն ամենաշատն արտահայտվում է նրանով, որ նրա անձնական «հաջողության պատմության» արդյունքում Հայաստանն արժանիորեն հավակնում է դասվել, նույն արեւմտյան եզրաբանությամբ՝ «Failed state»-երի՝ ձախողված պետությունների շարքին։

Նիկոլ Փաշինյանի անձնական այդ հաջողությունը հանգեցրել է Հայաստան պետության ձախողման։ Այդ մասին, իհարկե, նկարահանվելու դեպքում՝ հոլիվուդյան ֆիլմում ոչինչ չի ասվի, քանի որ գոնե այս պահի աշխարհաքաղաքական շահերին համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի միայն «հաջողության պատմությունը», եւ ոչ երբեք դրա արդյունքում՝ Հայաստանի՝ ձախողված պետություն դառնալու դառն իրողությունը։

Հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի անհատական «հաջողության պատմությունը» նման ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանի համար, տասնյակ, հարյուրավոր պատասխաններ ունի, որոնցից յուրաքանչյուրն առանձին քննարկման նյութ է։ Սակայն այդ պատասխանների եթե ոչ՝ ամբողջական շարքը, ապա՝ զգալի մասը կարելի է գտնել մեր հայրենակից Դարոն Աջեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» (Why Nations Fail) գրքում։

Աջեմօղլուին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության սկզբնական շրջանում ցանկանում էր հրավիրել Հայաստան՝ աշխատելու, սակայն դա տեղի չունեցավ։ Թերեւս, նաեւ այն պատճառով, որ մեր հայրենակիցն ի սկզբանե տեսնում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետության հետ անում է այն, ինչն իր աշխատության մեջ համարվում է պետությունների ձախողման հիմնական պատճառ։ Ընդհանուր առմամբ, Աջեմօղլուի եւ գրքի համահեղինակ Ռոբինսոնի թեզը հանգում է նրան, որ ազգերը, պետությունները ձախողում են ինստիտուտների չկայացվածության պատճառով։ Նրանց մոտեցմամբ, պետության բարօրությունը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը կախված է առավելապես քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների ներառականությունից։

Իսկ ինստիտուտները ներառական են համարվում այնքանով, որքանով քաղաքական որոշումների կայացմանը մասնակցում են հնարավորինս մեծ թվով մարդիկ, ի տարբերություն ոչ ներառական կամ, Աջեմօղլուի բնորոշմամբ, «էքստրաակտիվ» ինստիտուտների, որոնցում որոշումները կայացվում են սահմանափակ թվով սուբյեկտների կողմից։ Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը գնաց «էքստրաակտիվ» ճանապարհով՝ առանց այդ էլ ավանդաբար որոշումների կայացման կենտրոնացված նախկին համակարգը վերածելով գրեթե ամբողջությամբ անձնակենտրոն կառույցի. ինստիտուտները ներառող դարձնելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ինքը ներառեց հնարավոր ամենայնը՝ ստեղծելով ձեւով՝ ժողովրդավարական, սակայն բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ։

Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը վերածվեց խամաճիկի, գրեթե զրոյացվեցին իշխանությանը հակակշռող ու փոխզսպող բոլոր ինստիտուտները։ Իշխանության այսպիսի բյուրեղացումը, առնվազն Աջեմօղլուի տեսության տրամաբանությամբ, պետությունը ձախողման տանելու ամենաուղիղ ճանապարհն է։ Իսկ եթե դրան գումարենք իշխանության ներկայացուցիչների անհատական ու հավաքական անգրագիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու ոչ կոմպետենտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Հասարակությունների ու պետությունների ճակատագրերը ոչ միայն կարող են չհամապատասխանել դրա առանձին անդամների «հաջողության պատմություններին», այլ կարող են լինել հակամետ ու փոխբացառող։ Հենց դա է տեղի ունեցել Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է իր «հաջողության պատմությունը»՝ ի հաշիվ Հայաստանի պետության ու պետականության։ Եվ եթե նրա պատմության մոտիվներով հոլիվուդյան կամայական ֆիլմը կավարտվի տափակ «Happy end»-ով, ապա Հայաստանի համար ավարտը կարող է արտահայտվել ողբերգական «Game over»-ով։

Մենք հիմա ապրում ենք այս երկու սյուժետային ֆինալների կերտման ժամանակներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում