«ԱԱԾ-ն իր այդ երդմանը հակառակ որոշում կայացրեց». Մակինյանը՝ Վարդապետյանի եւ քննիչի վերաբերյալ քրգործ չհարուցելու մասին
Ցավում եմ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հավատարիմ չմնաց իր երդմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք՝ քիչ առաջ NEWS.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել։
«ԱԱԾ-ն իր այդ երդմանը հակառակ որոշում կայացրեց։ Ցավում եմ, որ գնացին այդ ճանապարհով։ Ցավում եմ, որ չեն հասկանում, թե ինչ են անում։ Ափսոսում եմ, որ վաղը զղջալու են իրենց այսօրվա որոշումների համար»,- մեկնաբանեց Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը քրեական գործեր է ուղղորդում Աննա Վարդապետյանի եւ քննիչների հետ հանդիպելիս:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով