«Դա հարց չի, բոլորին էլ կկզցնեմ, ժամանակ է պետք»․Գագիկ Ջհանգիրյանը դատավորների մասին
Երեկ հայտնի դարձավ, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Դատավոր Պետրոսյանը իր կասկածներ և մտահոգություններն է հայտնել, որ արդեն քանի օր է ստանում է կոնկրետ սպառնալիքներ։ Դեժավյուին հասած տեղեկությունով, դատավորին հնազանդեցնելու օպերացիան պլանավորվել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։ Մասնավորապես, Ջհանգիրյանը որ իշխանությանը տեղեկացնում է ներքին ինֆորմացիաների մասով, հետո խորհուրդներ տալիս, թե որ դատավորին, որ կողմից է պետք «մոտենալ»։ Մհեր Պետրոսյանի մասով սկզբից ուղորդվել են ԱԱԾ աշխատակիցները, մասնավորապես Դատարան է այցելել ԱԱԾ ներքին անվտանգության պետ Հրայր Ավետիսյանը, որը փորձ է արել «բացատրել» թե ինչ է պետք անել, իսկ ինչ՝ ոչ։ Դատավորի մերժումից հետո, Գագիկ Ջհանգիրյանը «խաղի» մեջ է մտցրել իշխանական քիլեր համարվող պատգամավոր՝ Հայկ Սարգսյանին(մականունը Շիշ բռնող)։ Շիշ բռնողը կազմակերպել է, որ դատավորին զանգեր անեն տարբեր մարդիկ ընդհուպ մինչև կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիքներ հնչեցնեն։ Իսկ վերջին կաթիլը և որի արդյունքում դատավորը դիմել է ԲԴԽ-ին, որ հրատապ նիստ անցկացնեն և հայտարարություն անեն, եղել է հեռախոսազանգ, որում ասել են թե՝ «հետդ ուզում ա Սարգսյան Հայկը խոսա»։ Փաստորեն, այդ տարբերակն էլ չի աշխատել, դատավորը կրկին դիմել է ԲԴԽ-ին պաշտպանության ակնկալիքով։ Սակայն Գագիկ Ջհանգիրյանը, հավաստիացրել է, որ խնդիր չի տեսնում՝ «դա հարց չի, ուրա՞ ընդե արժանապատվություն ունեցող դատավոր, բոլորին էլ կկզցնեմ, ժամանակ է պետք»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով