Տարբեր բնագավառներում անկում է արձանագրվում. տխուր ցուցանիշներ
«Ժողովուրդը» գրում է․
«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել:
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 6.7 տոկոսով: Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.3 տոկոսով:
Մասնագետների խոսքերով՝ մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է։ Անկում արձանագրվել է նաև արդյունաբերության ոլորտում. ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները 7.9 տոկոսով են պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաև, որ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ևս լուրջ անկում ունենք. այն կազմել է 12.2 տոկոս:
Մասնավորապես, արտահանման ծավալներն են 5.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 15.8 տոկոսով: Եվ այս տխուր ցուցանիշների ֆոնին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, թե այս փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Նախարարն արդարացել է՝ նշելով, որ նախորդ տարվա փետրվարին տնտեսական անկումն ավելի քիչ է կազմել, քանի որ փետրվարը մեկ օր ավել է ունեցել։
Ապա վերահաստատել է իր նպատակը՝ «երկնիշ տնտեսական աճ»: Թե այս ցուցանիշներով Հայաստանը երբ կունենա երկնիշ տնտեսական աճ, առայժմ հայտնի չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով