Լավ, ինչպե՞ս են կործանիչները մարտական հերթապահության դրվել՝ առանց հրթիռների․ պահեստազորի գնդապետ
«Իրավունքը» գրում է․
«Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել՝ առանց հրթիռների: Մինչդեռ նախորդ տարվա 2020 թ. հուլիսի 3-ին հապարակել էր տեսանյութ և «աչքալուսանք տվել» թե «Սու-30 ՍՄ»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Անդրադառնալով վերոնշյալ պարադոքսին՝ պահեստազորի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ մի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը մի քանի սուտ է ասել:
-Նա ասում է՝ մենք ՍՈւ-երը ներկրել ենք 2020-ի մայիսին, բայց 2019-ի դեկտեմբերին են ներկրվել, իբր թե մարտական թռիչքներ էին կատարել, և Նիկոլ Փաշինյանն էր գրել, որ ՍՈՒ-երը մարտական թռիչքներ կատարեցին ու խոցեցին բոլոր թիրախները: Ամանորի՝ իր ուղերձում էլ նա ասաց, որ մենք ունենք կործանիչ ավիացիա, որը մարտական հերթապահության է դրվել: Լավ, ինչպե՞ս է մարտական հերթապահության դրվել՝ առանց հրթիռների»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով