Ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանում անում են այն, ինչ ուզում են․ Ալեքսանդր Ամարյան
«Իրավունք» թերթը գրում է. ««Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զգուշացնում է, որ ժամանակին Թուրքիան էր համարվում ամբողջ աշխարհի գաղտնի հատուկ ծառայությունների հավաքակայանը, հետագայում այն տեղափոխվեց Լիբիա, ապա Սիրիա, իսկ սիրիական պատերազմից հետո՝ Հայաստան:
-Նրանց նպատակն էր ոչնչացնել տեղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնականում զբաղված են տնտեսական հանցագործություններ բացահայտելով և կատարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացակայում է: Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք թաքնված կատարում են իրենց գործը: Նրանք հանգիստ անում են՝ ինչ ցանկանում են: Նրանց ազատ տեղաշարժը պետք է կանխել: Պետք է արմատախիլ անել նրանց մեր երկրից, քանի որ դրանք Հայաստանի գլխավոր թշնամիներն են: Այդպիսի փաստերը պետք է հետազոտի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին: Սա պետք է միասին անել, և այն կլինի երաշխիքը հայ-ռուսական բարեկամության»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով