Դատավոր Մհեր Պետրոսյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ վարչապետի աշխատակազմի միջնորդությունը
Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանն այսօր՝ մարտի 25-ին, մերժել է վարչապետի աշխատակազմի ներկայացրած միջնորդությունը իր ինքնաբացարկի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը՝ Արթուր Հովհաննիսյանը։ «Դատարանը հիմնավորել է, որ ինքնաբացարկ ներկայացնելու հիմքեր չկան»,– ասաց փաստաբանը, ապա անդրադարձավ վարչապետի աշխատակազմի կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի հիմքերին. «Դատավորը երբ վերադարձրել էր մեր հայցը, մենք արագ առձեռն ստացել էինք այդ հայցը, նորը լրամշակել եւ մուտք արել, որից հետո դատարանն արագ հայցի ապահովում է կիրառել, որից հետո էլ իբր թե ես այլ տեղից ինֆորմացիա ունեի, որ բավարարել էր հայցի ապահովումը: Լուրջ բան չկար, սա էր, դրա համար էլ մենք վստահ էինք, որ դատարանը մերժելու է։ Դատարանն արել էր այն՝ ինչ սովորաբար այլ գործերով դատարաններն անում են։ Եթե կողմը կապի մեջ է դատարանի աշխատակազմի հետ, եւ խնդրում է, որ թղթերը ոչ թե պոչտայով ուղարկեն, այլ առձեռն տան, դատարանի աշխատակազմը պարտավոր է դա անել»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով