Մենք թքա՞ծ ունենք աշխարհի վրա
«Իրավունք» թերթը գրում է. ««ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ իշխանության ներսում խնդիր կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, և այդ առնչությամբ ամեն ինչ հարթ չէ: Պարզվում է՝ իշխանության ներսում մի մասը սկզբունքորեն անհամաձայնություն ունի ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով, մյուսներն էլ գիտակցում են, որ բարձր հեղինակություն ունեցող ներկայացուցիչներ չունեն, այդ պատճառով էլ ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել:
- Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում, կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, երբ իրականացվում է, պետք է հետևել միջազգային գործընկերների «պահանջներին», որոնց մինչև այսօր հետևել ենք: Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարևորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրակացություն, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդիմադիրները պետք է իրենց համաձայնությունը տան: Նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուց 6 ամիս շուտ ընտրություններ տեղի ունենալ չեն կարող: Հիմա չեմ հասկանում՝ մենք թքած ունե՞նք աշխարհի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով