«Իմ քայլի» պատգամավորը խմբագրում է Նիկոլ Փաշինյանի խոսքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ ի՞նչ է նշանակում Փաշինյանի՝ Արագածոտնում արած հայտարարությունը, թե «մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիեւն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»։
Պատգամավորը որոշեց խմբագրել «շեֆի» խոսքը, թե ուզում էր ասել՝ մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Ալիեւի անունը տալիս։ «Որովհետեւ իրենք միշտ ասել են, որ Արցախը պետք է իրենցը լինի, ամբողջությամբ պատկանի իրենց, բայց այսօր մենք ունենք որոշակի իրավիճակ, որ մի մասը հայկական է, ապրում են հայեր․․․ իմաստը դա է։ Ավելի ճիշտ՝ իմաստն այն էր, որ թշնամիներն իրենց նպատակին չեն հասել»։
Փաստորեն, այդքան տղաների զոհեցիք, որ Ալիեւի մոտ «կո՞զր» ունենաք։ «Չենք զոհել, տղաները զոհվել են իրենց հայրենիքի համար, որ պահեն հայրենիքը, եւ այսօր ունենք հայրենիք»։ Իսկ ինչո՞ւ Փաշինյանը հենց այդպես էլ չասաց։ «Հենց դա է ասել։ Ես ասացի, չէ՞, Ալիեւը մեսիջը տվել էր, որ Ղարաբաղն իրենցն է լինելու, հիմա մենք կարող ենք ասել, որ այդպես չէ, որովհետեւ մենք Արցախ ունենք»։
Իսկ հնարավոր չէ՞ր Ալիեւին դա հասկացնել ոչ թե տղաների կյանքի գնով, այլ՝ բանակցություններով։ «Ինչ հնարավոր եղել է, արվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով