Ինչ արեց նիկոլը զրահապատ Մերսեդես շահելուց հետո
Հայաստանի տնտեսությունը գրեթե վերականգնվել էր, ընդ որում, շնորհիվ 2020 թվականի փետրվարի մեկ ավելի օրվա՝ փետրվարի 29-ի։ Եւ չնայած այս կայտառացնող լուրին, փաշինյանների ընտանիքը եւ հատկապես նիկոլն ապրում էր ժուժկալ կյանքով։ Մի օր երեք հազար ոստիկանների ուղեկցությամբ, շենքերի տանիքներին ծվարած բարի եւ դիմակավորված դիպուկահարների հայացքների ներքո Երեւանի կենտրոնում հանգիստ եւ անվրդով զբոսնող նիկոլը նկատեց վիճակախաղի տոմս վաճառող մի տատիկի։ Նկատեց, անմիջապես մոտեցավ, հալուհարց եղավ, պարզեց, որ թոռն անհետ կորած է, հասկացավ, որ տարեց կինը հիմնականում իրենից դժգոհ չէ, մեղմորեն թփթփացրեց ուսին եւ կարեկցանքից, բացառապես կարեկցանքից ելնելով մի վիճախաղի տոմս գնեց։ Պարզվեց գրպանում անգամ հինգ հարյուր դրամ չունի։ Խոստացավ, որ տատին գումարը կստանա սոցիալական ապահովության ծրագրերից մեկով։ Երբ եկավ իր համեստ՝ ընդամենը երկու հարյուր հազար դոլարով նորոգված առանձնատուն, ջնջեց տոմսի գաղտնի շերտը եւ պարզեց, որ շահել է Մերսեդեսի ամենանոր մոդելը, այն էլ զրահապատ մոդելը։ Եւ ինչպես չշահեր, երբ ջնջողը հենց ինքն էր, իսկ տնտեսությունն էլ փետրվարի 29 ի շնորհիվ գրեթե վերականգնվել էր։ Բոլորն ուրախացան։ Աննան թռչկոտում էր, երեխաները նույնպես։ նիկոլը նայեց նրանց եւ գոռաց՝ ոչ, այս իրավիճակում, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, երբ նոր են հուղարկավորել իրենց որդիներին կամ դեռ չեն գտնվել բոլոր զոհերի մարմինները ես չեմ կարող գնալ շահումի հետեւից։ Ոչ, ոչ, ես չեմ կարող գնալ, բացականչում էր նա։ Ոչ մի դեպքում, բղավում էր նա։ Այդպես էլ չգնաց... ուղարկեց Հրաչոյին։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...