Դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը
«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին». Օնիկ Գասպարյանի պաշտպան
Դատավոր Լիանա Հակոբյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
«Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում»,-նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Առաջին հայցով արձանագրել են, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։
Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ և ենթակա չէ կատարման։ Առաջին երկու հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, իսկ երրորդ հայցադիմումը՝ դատավոր Լիանա Հակոբյանին։


















































Օնիկ Գասպարյանին հարցաքննության կհրավիրեն
Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին
Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին
Լսիր Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում