Կորսված 3 տարի
«Հրապարակը» գրում է.
«Ինչ ջանասիրությամբ որ 3 տարվա ընթացքում քայքայվեցին ու կազմաքանդվեցին երկրի բոլոր պետական ինստիտուտները, նույն ջանասիրությամբ իշխանությունը շարունակում է հետևողականորեն քայքայել և կազմաքանդել մնացած ամեն ինչ՝ մարդկային փոխհարաբերություններ, հայ մարդու արժեհամակարգ, գաղափարախոսություն, ներկուսակցական համերաշխություն, հայրենիքի հանդեպ սեր, մտքի ու գիտելիքի նկատմամբ ակնածանք, հաջողությունների հասած մարդկանց հանդեպ հարգանք։ Մարդիկ ոչ միայն ատում են միմյանց, այլև մերժում են աշխատանքն ու արժեքները, անտարբեր են միմյանց և սեփական պետության նկատմամբ, ծույլ են, հոգնած ու հիասթափված ամեն ինչից։ Նաև դա է պատճառը, որ ոչինչ այլևս չի հուզում ու վրդովում նրանց։
Հայրենիքի մի հսկա հատված տվել ենք թուրքի՞ն, դե, ոչինչ՝ մեր երեխաներն էլ Արցախում չեն ծառայի։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են մեր տարածքով միջա՞նցք ունենալ, ոչինչ՝ մենք էլ առևտուր կանենք, կօգտվենք դրանից։ Ռուս խաղաղապահները, որոնց այդքան դեմ էինք, և նաև դա էր պատճառը, որ Արցախի հարցում չէինք գնում զիջումների, այսօր տնօրինո՞ւմ են մեր սահմանները, ոչինչ՝ մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, որ մեզ ավելի ապահով զգանք։ Միաժամանակ անտարբեր ենք՝ իշխանությունը ռազմական դրությունը կպահի՞, թե՞ կհանի, Ընտրական նոր օրենսգիրք կընդունի՞, թե՞ հնով կգնա ընտրությունների, առհասարակ՝ արտահերթ ընտրություններ կանի՞, թե՞ ոչ։
Զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի չափը կրկնապատկեցին, Դատական օրենսգրքի հերն անիծեցին, բուհերի մասին այնպիսի օրենք ընդունեցին, որ իրենց ուզած մարդուն բուհի ռեկտոր կարող են դարձնել։ Թվարկումը կարելի է շարունակել։ Եվ այս ամենին գումարած՝ ամենօրյա սուտը, կեղծիքը, անօրինական հետապնդումները, չկատարված խոստումները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում