Ո՞ր փողոցներում են գործում «կարմիր գծերը». առաջնորդվել գծանշումներով ու վահանակներով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս այս տարվա հունվարին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որի համաձայն, Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր գծերը» վերացվեցին: Վճարովի ավտոկայանատեղիները գործում են միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում:
Մեզ հաճախ են դիմում քաղաքացիները՝ խնդրելով պարզել, թե կոնկրետ որ փողոցներում են մնացել «կարմիր գծերը», եւ արդյո՞ք հնարավոր չէ հրապարակել այդ փողոցների ցանկը: Այս հարցով «Փաստը» դիմեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել:
«Վճարովի ավտոկայանատեղիներ կան Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների բոլոր այն փողոցներում, որտեղ կան կարմիր գծեր: Բացի նրանից, որ այդ փողոցները գծանշված են, բոլոր այդ հատվածներում՝ սկզբում եւ վերջում, կան վահանակներ, որոնք հուշում են, որ այդտեղ վճարովի կայանատեղի է:
Ընդ որում՝ եւ՛ Արաբկիրում, եւ՛ Կենտրոնում ոչ բոլոր փողոցներում կան վճարովի ավտոկայանատեղիներ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջնորդվել գծանշումներով ու նշյալ վահանակներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում