Թե որտեղ է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը 44-օրյա պատերազմի ընթացքում «անձնական գաղտնիք է» եւ սադրիչ հարց
«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին ցանկություն չունեմ արձագանքել»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ԼՏՊ-ի վերջին հայտարարություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀՇ-ական ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ:
- Ինչո՞ւ:
- Ինչո՞ւ եք ինձ բերում կապում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ես չեմ հասկանում: Ես ի՞նչ կապ ունեմ Տեր-Պետրոսյանի հետ:
- Դե Դուք ժամանակին մտերիմ հարաբերություն եք չէ՞ ունեցել նրա հետ:
- Ի՞նչ է նշանակում ժամանակին ունեցել եք մտերիմ հարաբերություններ:
-Կարծում եմ իմ հարցը ավելորդ պարզաբանման կարիք չունի, ես հարցս ուղիղ հնչեցրեցի:
- Չէ՛, ունի, որովհետեւ ես մտերիմ հարաբերություններ ունեմ կնոջս հետ, ի՞նչ է նշանակում մտերիմ հարաբերություններ:
-Պարոն Իգիթյան, ես նկատի ունեմ քաղաքական առումով, չգիտեմ, թե ինչու Դուք հարցը փորձեցիք այլ ուղղությամբ տանել:
- Ես ասեմ, երեւի Դուք նկատի ունեք 1988 թվականի Ղարբաղյան շարժման մեջ եղել է թիմ, եւ մենք բոլորս եղել ենք այդ թիմի մեջ:
- Ժամանակին Դուք շատ լավ եք արտահայտվել նրա մասին:
- Ինչ եմ ասել:
- Դե կարող ենք փնտրել եւ միասին գտնել Ձեր հարցազրույցները:
- Գիտեք հարցը կոռեկտ չի:
- Դա Ձեզ վիրավորե՞ց:
- Ոչ, Դուք սադրիչ հարցեր եք տալիս:
-Ինչն՞ է սադրիչ պարոն Իգիթյան: Լավ, կարո՞ղ եք ասել, որտեղ էիք 44 օրյա պատերազմի օրերին:
- Դա արդեն էական չի, ես չեմ կարող այդ հերթական սադրիչ հարցին պատասխանել, որովհետեւ այդ հարցի պատասխանը խանգարելու է իմ դիվանագիտական գործունեությանը:
- Բայց ժողովուրդն ուզում է իմանալ, Փաշինյանն էր չէ՞ ասում, բոլորս պետք է գնաք եւ պաշտանենք մեր հողերը: Հիմա Դուք ինքներդ գնացե՞լ եք:
- Ես այդ հարցին չեմ պատասխանի:
- Ինչո՞ւ:
- Անձնական հարց եք տալիս:
-Պարոն Իգիթյան, ես այդքան դաստիարակություն ունեմ մարդկանց անձնական կյանք չներխուժելու:
- Դուք ինձանից անձնական գաղտնիք եք ուզում իմանալ:
- Ես Ձեզ չեմ հարցնում, թե որ հյուրանոցում եք մնացել: Ընդամենը հարցնում եմ, թե որտեղ եք եղել պատերազմի օրերին, եղե՞լ եք առաջնագծում, թե՞ ոչ:
- Ես այդ հարցին չեմ պատասխանում:
- Հիմնավորեք` ինչո՞ւ:
- Ես չեմ պատասխանում այդ հարցին:
- Որովհետեւ չե՞ք եղել:
- Ես այդ հարցին չեմ պատասխանելու ու վերջ:
- Լավ, ինչո՞ւ էր իշխանությունը 44 օր շարունակ մեզ հավատացնում, որ հաղթելու ենք:
- Ես զարմանում եմ, թե ինչու եք պատերազմից այսքան անց, դեռ այդ հարցը տալիս, ինչու եք ուզում լարվածությունը պահել:
- Իսկ Ձեզ թվում է լարվածությունը թուլացե՞լ է:
- Ոչ, պարզապես Ձեր հարցերը ավելի են բորբոքում: թող Ձեզ չթվա, որ ես կորուստներ չեմ ունեցել, դրան գումարած ես պապական տունս եմ Հադրութում թշնամուն թողել:
- Դե ես հենց դա եմ ասում, ինչո՞ւ կորցրեցինք ու այդքան զոհեր ունեցանք:
- Որովհետեւ մեր երկրի դեմ մի քանի պետություն էր կռվում: Խնդրում եմ, վերջ...


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում