Մետրոյի ղեկավարությունը ձկնաբուծարա՞ն է կառուցում
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի վերահսկողության տակ գտնվող շինհրապարակում (Երեւան Մոլի հետնամասում) այս պահին ձնկաբուծարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ձկնաբուծարանի կառուցման աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթանում են ու այդ շինհրապարակը նախատեսված է մետրոյի ջրերի «թափման» համար:
Տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանն է, բայց այն գտնվում է մետրոյի «հսկողության» տակ: Ու այդ տարածքում, որտեղ ջրեր են հոսում, որոշել են ձկնաբուծարան կառուցել՝ նեղացնելով թունել տանող ճանապարհը, տարբեր փոփոխություններ կատարելով ու հարմարեցնելով տարածքը ձկնաբուծարան կառուցելու համար:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ձկնաբուծարանի կառուցման գաղափարը պատկանում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանին, որի եղբայրը այդ ոլորտում լուրջ մասնագետ է, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօերն ժ/պ Գեւորգ Ավետիյանին եւ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Նշենք, որ այս եռյակը մետրոպոլիտենը «վերահսկում» է այնպես, ինչպես իրենց սիրտն է կամենում:
ArmLur.am-ի տեղեկություններով` ձկնաբուծարանի կառուցման ապօրինության հարցը բարձրաձայնելու համար որոշ ժամանակ առաջ աշխատանքից ազատել են մետրոպոլիտենի գլխավոր ինժեներին: Armlur.am-ը փորձել է այս հարցերի պատասխանները պարզել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօերն ժ/պ Գեւորգ Ավետիյանից, ով մեր հարցերը խնդրել էր գրավոր ուղղարկել:
Մենք փորձել էինք նախ պարզել, թե Երեւանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում ո՞վ է թույլտվություն տվել նման ձկնաբուծարան կառուցել:
Արդյոք սա ապօրինի կառույց չէ, քանի որ այնտեղ իրականացվում են այնպիսի շինարարական աշխատաքներ, որոնք կարող են վատ հետեւանքներ ունենալ մետրոյի հետագա բնականոն աշխատանքի վրա: Նաեւ փորձել էինք պարզել, թե ինչու է աշխատանքից ազատվել մետրոպոլիտենի գլխավոր ինժեները, ինչպես նաեւ հետաքրքրվել էինք ձկնաբուծարանի սեփականատիրոջ մասին շրջանառվող տեղեկությունների իսկության մասին:
Եւ այսպես, մեր գրավոր հարցերին Գեւորգ Ավետիսյանը պատասխանել է, որ «Որևէ իրավաբանական և ֆիզիկական անձ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, այդ թվում և Ձեր կողմից հիշատակված «Երևանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում» որևէ շինարարական աշխատանքներ չի իրականացվում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իրավասու չէ որևէ շինություն «որակել» ապօրինի կամ ոչ ապօրինի կառույց։ ՀՀ-ում առկա են իրավասու մարմիններ, ուստի խնդրում ենք այդ հարցը հասցեագրել իրենց: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր ինժիները աշխատանքից ազատվել է համաձայն իր դիմումի, որը որևէ առընչություն չի ունեցել իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Ավետիսյանը չի հանդիսանում Ձեր կողմից հիշատակված «Ձկնաբուծարանի» համասեփականատեր։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից հիշատակված այլ անձանց վերաբերյալ տվյալներին, ապա մենք նման տեղեկատվություն չունենք»։
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ինչ վերաբերվում է ձկնաբուծարանին, ապա փաստերն ու լուսանկարներն այլ բան են ասում:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում