Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ» Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The Telegraph Այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆ Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes 94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա Գաբրիելյան Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկեր Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ»Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The TelegraphԱյն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանըՌուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերըInstagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրըԹթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա ԳաբրիելյանԱրարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնումԱՄՆ-ում ներդրվել են նոր սննդակարգի ուղեցույցներՊապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանըՆախկին արքայազն Էնդրյուն ներգրավված է միջազգային սկանդալի մեջՀռոմի պապ Լեւոն XIV-ը դատապարտել է ուժի վրա հիմնված դիվանագիտությունըՏեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանըՌուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը ԿիեւումԵՄ-ը Իրանի իշխանություններին ինտերնետ հասանելիությունը վերականգնելու կոչ է արելԿիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացելՀարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ ՌավանչիինՏեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանըՀունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. ՓաշինյանՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջԻրանում ցուցարարները սպանել են դատախազին և անվտանգության աշխատակիցներինՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՆԳՆ ծառայություններն ամփոփել են ուժեղացված հսկողության արդյունքներըԵրևանի պարեկները հայտնաբերել են Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած քաղաքացունՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր ԱթոռԹայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Սի Ծինփինը․ ԹրամփՄակրոնը ճիշտ է. ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, որ ԵՄ-ն բանակցի Ռուսաստանի հետՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը ՈւկրաինայումՄանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստ ունիՌոնալդուն մրցանակ է հանձնել ՋոկովիչինԱդրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակըԳերմանիայի տարածքում հրթիռների տեղակայումը սխալ է․ DTԼոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ«Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին» և դուրս եկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչՄարկ Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրոՎազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեցՔաղաքացիական բնակչության պաշտպանությունը և բնականոն կյանքի վերադարձի ապահովումը մնում են գերակա խնդիրներՇարունակում ենք պարեկություններն՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունԿարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումիցՊորտլենդում ԱՄՆ դաշնային ծառայողների կրակոցից երկու մարդ է վիրավորվել
Հայաստան

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, 2017–ին՝ 7 մլն դոլար. Արմեն Եղիազարյան

Դեռևս տարեսկզբին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, տարօրինակ էր, որ այս լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ինքը կատարել է որոշակի ուսումնասիրություն:

«Կարող եմ հաստատել, որ լուրը և այդ հաշվետվությունն իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էին: Համաձայն համաշխարհային բանկի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար»,- ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ այդ առիթով, ինքը հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

«Մեջբերում եմ ԿԲ պատասխանից հատված.

ՀՀ և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսեկությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլև Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա: Համաձայն հրապարակման մեջ առկա Համաշխարհային բանկի մեկնաբանությունների, միգրանտների վերաբերյալ տվյալները տարբեր երկրներում թերի են, իսկ հաշվարկների հիմքում ընկած են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալներ: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում առկա է Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ, իսկ Ադրբեջանում Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ »,- ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի այս պարզաբանումն իր համար ընդունելի չէ: «Քանի որ եթե հենվենք իրենց տրամաբանության վրա, ապա այդ թվերը միշտ պետք է լինեն նույնը՝ հաշվի առնելով, որ հաշվարկի բազային արժեքներն անփոփոխ թվեր են, մինչդեռ այս դեպքում, 2017 թվականի 17 միլիոնը, աճելով մոտ 30 անգամ, 2018 թվականին դարձել է 211 մլն դոլար»,- ասաց պատգամավորը:

Նա նաև ասաց, որ նույն տրամաբանությամբ, ինքը հարցում է ուղարկել նաև համաշխարհային բանկին:

«Ներկայացնեմ հատված այդ պարզաբանումից.

Երկկողմ դրամական փոխանցումները գնահատվում են օգտվելով երկկողմ միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական գործերի վարչության հրապարակված տվյալներից, որոնք էլ իրենց հերթին հիմնված են մարդահամարի տվյալների և կանխատեսումների վրա: Ներկա պահին, փետրվարի 24-ից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հեռացվել են տվյալների շտեմարանից»,- մեջբերեց պատգամավորը:

Ամփոփելով այս ամենը՝ նա ասաց, որ այդպես էլ չներկայացվեց, թե ինչի արդյունքում է 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան գրանցվել փոխանցումների ցուցանիշի այդպիսի աճ: