«Իմ քայլում» նախընտրական հրմշտոց է սկսվել. ով իրավունք կստանա քայլել Նիկոլ Փաշինյանի կողքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում նախընտրական հրմշտոց է, ցուցակի բարձր հորիզոնականներում հայտնվելու մրցապայքարն սկսված է։ «Եկել է Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելու, նրա պոստերն առաջինը լայքելու, նրան եւ նրա տիկնոջը հրապարակային պաշտպանելու ժամանակը»,- ասաց մեր աղբյուրը։
Մենք տեղեկացանք, որ խմբակցությունում բուռ քննարկում է ծավալվել, թե ինչու էին շաբաթ օրը Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում ոչ միայն կառավարության անդամները, որոնք, ինչպես ասացին, վարչապետի հորդորով են նրա հետ մարզեր այցելել, այլեւ իմքայլական որոշ պատգամավորներ, ովքեր ռեյտինգայինով չեն ընտրվել Արագածոտնի մարզից։
Իշխանական պատգամավորները փորձել են հասկանալ՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հրավիրել նրանց եւ դրանով ցույց տվել ապագա ցուցակի իր տարբերակը, թե՞ նրանք սեփական նախաձեռնությամբ են ուղեկցել վարչապետին։
Իսկ ուղեկցում էին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, Արփի Դավոյանը, Գեւորգ Պապոյանը, Ալեն Սիմոնյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում