Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց Բարենորգումը Շերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ Shot ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ» Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The Telegraph Այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆ Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes 94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա Գաբրիելյան Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց ԲարենորգումըՄոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է առավելագույն ցուցանիշների՝ գերազանցելով կլիմայական նորմանՇերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ ShotՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ»Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The TelegraphԱյն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանըՌուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերըInstagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրըԹթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա ԳաբրիելյանԱրարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնումԱՄՆ-ում ներդրվել են նոր սննդակարգի ուղեցույցներՊապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս․ անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանըՆախկին արքայազն Էնդրյուն ներգրավված է միջազգային սկանդալի մեջՀռոմի պապ Լեւոն XIV-ը դատապարտել է ուժի վրա հիմնված դիվանագիտությունըՏեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանըՌուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը ԿիեւումԵՄ-ը Իրանի իշխանություններին ինտերնետ հասանելիությունը վերականգնելու կոչ է արելԿիևի բազմաբնակարան շենքերի կեսն առանց ջեռուցման է մնացելՀարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մաջիդ Թախթ ՌավանչիինՏեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանըՀունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար. ՓաշինյանՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջԻրանում ցուցարարները սպանել են դատախազին և անվտանգության աշխատակիցներինՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՆԳՆ ծառայություններն ամփոփել են ուժեղացված հսկողության արդյունքներըԵրևանի պարեկները հայտնաբերել են Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած քաղաքացունՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր ԱթոռԹայվանի վերաբերյալ որոշումը կկայացնի Սի Ծինփինը․ ԹրամփՄակրոնը ճիշտ է. ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, որ ԵՄ-ն բանակցի Ռուսաստանի հետՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Ռուսաստանի գործողությունների օրինականությունը ՈւկրաինայումՄանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստ ունիՌոնալդուն մրցանակ է հանձնել ՋոկովիչինԱդրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակըԳերմանիայի տարածքում հրթիռների տեղակայումը սխալ է․ DTԼոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ«Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին» և դուրս եկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչՄարկ Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրոՎազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց
Հայաստան

«ՔՊ»-ից եւ «Իմ քայլից» պահանջում ենք խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին

Լրագրողական շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են փաստին, որ մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին:

Հայտարարության մեջ ասվում է.

«Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։ Դրա պատճառը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ ՄԻՊ-ի դատապարտող հայտարարությունն էր։

Քաղաքական գործչի հայհոյանքին հավանություն են տվել իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նմանատիպ այլ գրառումներ են տարածվել, որոնց հեղինակները, պաշտպանության տակ առնելով Հակոբ Արշակյանին, միաժամանակ վիրավորական, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել ՄԻՊ-ի նկատմամբ՝ փաստորեն, իր պաշտոնեական պարտականությունները հետեւողականորեն իրականացնելու համար։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում այդ խիստ անպարկեշտ արարքների կապակցությամբ եւ դատապարտում ենք տեղի ունեցածը։ Այս փաստը հետեւանք է վերջին ժամանակներս երկրում ստեղծված ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի, երբ այս կամ այն հանրային դեմքի հասցեին հնչեցված նույնիսկ պատշաճ քննադատությունն ընկալվում է որպես «թշնամական գործողություն» եւ ագրեսիվ արձագանքի առիթ է դառնում։

Չափազանց կարեւոր է, որ հատկապես քաղաքական գործիչների եւ նրանց համակիրների անթույլատրելի պահվածքն արժանանա հանրային պարսավանքի, ավելին՝ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Հիշեցնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 332.2 հոդվածի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկսի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»:

Թերեւս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների այսպիսի վերաբերմունքով է պայմանավորված վերջին շրջանում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքի թերագնահատումը, դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելը։ Էլ ավելի մտահոգիչ է Կառավարության կողմից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորմանը վերաբերող առաջարկությունը, որը կարող է բացասաբար ազդել այդ կառույցի անկախության երաշխիքների վրա։

Կարծում ենք, որ հետպատերազմյան շրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանում բազմաթիվ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, ՄԻՊ ինստիտուտի դերը շեշտակի բարձրացել է, իսկ աշխատանքի ծավալը՝ մեծացել, այդպիսի վերաբերմունքն անընդունելի է։ Ի դեպ, այս խնդրին անդրադարձել է նաեւ հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ նման մոտեցումները կարող են խորացնել Հայաստանում առկա ճգնաժամը, եւ իշխանությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների ինստիտուտների անխոչընդոտ գործունեությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին եւ երաշխիքներ տալ ապագայում նման վարքագծի բացառման համար։

ԱԺ ղեկավարությունից՝ խնդիրը քննարկելու նպատակով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ պաշտոնապես հրապարակել ընդունված եզրակացությունը։

Իշխող քաղաքական ուժից՝ վերանայել ՄԻՊ-ի աշխատանքի ոչ օբյեկտիվ գնահատականները եւ բացառել գրասենյակի ֆինանսավորման եղանակների այնպիսի փոփոխություն, որը կնվազեցնի դրա անկախությունը եւ արդյունավետությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ