Սարսափելի վթարից փրկված 15-ամյա երեխայի վիճակը բավարար է
Մարտի 14-ին Արագածոտնի մարզում ողբերգական վթարից փրկված 15-ամյա տղայի վիճակը բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
Նա նշեց, որ պատանին կոնքի ոսկորի կոտրվածք ուներ ու շոկային վիճակում էր գտնվում, իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին խոշոր եւ ողբերգական վթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Մեքենայում գտնվող 5 անչափահասներից 4-ը մահացել էին:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են` ավտոմեքենան վարել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 15-ամյա Արթուր Հ.-ն:
Վթարի հետևանքով ուղևորներ, Թալինի բնակիչներ, 15-ամյա Մարատ Խ.-ն, 15-ամյա Յուրի Ա.-ն, 15-ամյա Էդգար Գ.-ն, 15-ամյա Սարգիս Ա.-ն և վարորդ Արթուր Հ.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ Սարգիս Ա.-ն, Յուրի Ա.-ն, Մարատ Խ.-ն և Էդգար Գ.-ն մահացել են:
Մեր տեղեկություններով բոլոր երեխաները սովորում էին Թալինի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում, համադասարանցիներ էին:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում