Մարտի 19–ին, ժամը 11։00–ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել մարտի 19–ին, ժամը 11։00–ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։
Օրակարգում «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է։
«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են նախագծերի փաթեթն առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու ՝ ԱԺ արտահերթ նիստ գումարել։
Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ ասվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստուտիցիոնալ երաշխիքների ամրապնդումը եւ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային դատական ատյանների ու ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերով արձանագրված մարդու իրավունքների եւ ազատությունների ու խախտումների հետեւանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը։
Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝
1. Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբարար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը։
2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ–ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր։ Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ–ն իր՝ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ ՀՀ Դատական օրենսգրքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքի արդյունավետ կազմակերպման, դատական պրակտիկայի կայունության ապահովման, ինչպես նաեւ գործերի արագ քննությունն ու լուծումը, մարդու իրավունքների եւ ազատությունների ու օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերին, ապահովել այդ խնդիրների լուծման ինստիտուցիոնալ դատարանակազմական մեխանիզմների արդյունավետությունը։ Այդ գործառույթների իրականացման համար, ԲԴԽ–ին առաջարկվում է օժտել նաեւ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ։
3. Նախագծի ընդունման դեպքում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, ՀՀ արդարադատության նախարարից եւ Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ–ին դիմելու իրավունք ունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք եւ պահպանված են սահմանված ժամկետները։ Այդ դեպքում, քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ–ի կողմից քննելու համար։
4. Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով եւ ելնելով արդարադատության շահերից, տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների ՝ համապատասխան մասնագիտացումը կամ ենթամասնագիտացումը ունեցող այն դատավորների թվից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսեւորած հմտությունները։ Ըստ այս առաջարկի՝ ԲԴԽ–ն ընտրելու է նշված չափանիշներին համապատասխանող երեք դատավորների, ում միջեւ տվյալ առանձնակի բարդություն ներկայացնող գործը բաշխվելու է նրանց ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ։ Բացի այդ, առաջարկվում է, որպեսզի ԲԴԽ-ն լիազորություն ունենա նշված չափանիշներին համապատասխանող գործը վերցնելու այն դատավորներից, ովքեր դրսեւորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը։
Նախագծերի փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում