Աբրամովիչը կրկին ամուսնալուծվեց
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը եւ նրա կինը՝ Դարյա Ժուկովան հայտարարել են ամուսնալուծության մասին:
«Տասը տարվա համատեղ կյանքից հետո մենք դժվար որոշում ենք կայացրել՝ ամուսնալուծվել, բայց մենք մնալու ենք մոտ ընկերներ: Մենք երկու հրաշալի երեխաների ծնողներ ենք: Բացի այդ մենք բիզնես-գործընկերներ ենք»,- ասված է համատեղ հայտարարությունում:
Նրանք մտադիր են համատեղ դաստիարակել յոթ եւ չորս տարեկան երեխաներին:
Աբրամովիչը Դարյա Ժուկովայի հետ ծանոթացել է 2005-ին: Դարյան նավթային մագնատ Ալեքսանդր Ժուկովի դուստրն է: Այն ժամանակ Դարյան ընդամենը 23 տարեկան էր:
Երբ նրանք ծանոթացել էին, Աբրամովիչը դեռ ամուսնացած էր Իրինա Մալանդինայի հետ:
Դարյան Աբրամովիչի երրորդ կինն էր: Ի դեպ, նրա կարողությունը գնահատվում է 9.2 միլիարդ դոլար:
Top-News.am

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...