«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ արձակվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ եւ վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին եւ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Արա Սաղաթելյանը եւ Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էին, իսկ Կարեն Բեքարյանը եւ Մհեր Ավագյանն ազատ արձակվել։
Այնուհետեւ պաշտպանները բողոքարկել էին Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին որոշումը. ՀՀ վերաքննիչ դատարանն Արա Սաղաթելյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում