Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե ԱՄՆ-ն «չվերցնի» Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. Թրամփ Կանչի սակագնի վերանայման արդյունքում կբարձրանան շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը 18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. Ավինյան ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցը Փրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք Պետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվել Ինչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկ տարբերակի Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 2 վարչկան շրջաններում և 8 մարզերում Թեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունը Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եթե ԱՄՆ-ն «չվերցնի» Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. ԹրամփԿանչի սակագնի վերանայման արդյունքում կբարձրանան շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերըՆախագծի պատրաստման ժամկետ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով. Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. ԱվինյանԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցըԹրամփը հայտարարել է, որ Կուբան այլևս նավթ և գումար չի ստանա ՎենեսուելայիցՓրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածքԳրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է, որ Դանիան անօրինական կերպով օկուպացրել է կղզինՎաշինգտոնի Ազգային տաճարում հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվԹրամփը խոստացել է Իլոն Մասկի միջոցով վերականգնել ինտերնետային կապը ԻրանումՊետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվելԻնչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկ տարբերակիՈւկրաինան պահանջում է 800 միլիարդ եվրո հաջորդ տասնամյակի ընթացքումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 2 վարչկան շրջաններում և 8 մարզերումԹեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունըՈստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել էԻրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարելՎերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարԿինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել«Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի ՍուպերգավաթըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ ԹրամփՌեզա Փահլավին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինՃՏՊ Իսակովի պողոտայումՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժածՉքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կաԻրանի նախագահ. Թույլ չենք տա օտարերկրացիներին պառակտում սերմանելԻրանի վերջին շահի որդին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինԴոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու ԴաբիԱնհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց ԲարենորգումըՄոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է առավելագույն ցուցանիշների՝ գերազանցելով կլիմայական նորմանՇերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ ShotՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ»Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The TelegraphԱյն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանըՌուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերըInstagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրըԹթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա ԳաբրիելյանԱրարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկերԱշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Հայաստան

Ռազմական դրությունը կպահպանվի. իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացրած նախագծին

 

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ որոշման նախագիծը ներկայացրել էին, որպեսզի քննարկվի արտահերթ ռեժիմով, սակայն իշխանական պատգամավորների բոյկոտի արդյունքում՝ այն քննարկվում է հերթական նիստում։ 

Նա շեշտեց, որ անհրաժեշտ է քննարկել նախագիծը և լիագումար նիստի ժամանակ հանել ռազմական դրությունը։

Անդրադառնալով նախագծին՝ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ասաց, որ, եթե ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի համար նախագիծն այդքան կարևոր է, այդ դեպքում ինչո՞ւ խմբակցության բոլոր պատգամավորները, որոնք հանձնաժողովի անդամ են, չեն եկել, որպեսզի կողմ քվեարկեն նախագծին։

Արձագանքելով՝ Արման Աբովյանը շեշտեց, որ իշխանական պատգամավորները փորձում են մանիպուլյացնել ստեղծված իրավիճակը։

«Տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ից Սողոմոն Սողոմոնյանը տեղում է, իսկ Վարդան Վարդանյանը «Միքայելյան» հիվանդանոցում ծանր թոքաբորբով պառկած է։ Կարծում եմ՝ սա Ձեզ պետք է բավարարի։ Իսկ երկու խմբակցությունների մնացյալ պատգամավորներն իրավունք չունեն քվեարկելու որոշման նախագծին»,- պատասխանեց Ա. Աբովյանը։

Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, թե այդ ամենի մասին գիտի, ինչից հետո Արման Աբովյանը զարմացած հարցրեց. «Բա որ գիտեք, ինչո՞ւ եք հարցնում»։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ռազմական դրությունը ՀՀ-ում քաղաքական գործընթացներին խանգարո՞ւմ է, քանի որ տեսնում է՝ Բաղրամյան, Դեմիրճյան փողոցները փակ են։

Ի պատասխան՝ Արման Աբովյանն ասաց, որ խանգարում է, և խոսքը վերաբերում է ոչ միայն կարծիքի արտահայտման և հոգեբանական հարցերին։ Գոյություն ունի իրավական քայլերի որոշակի տրամաբանություն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առնչությամբ, որը ռազմական դրության կիրառման ժամանակ պարզապես հնարավոր չէ։