Տվյալ գործողությունն ուղղված է ՄԻՊ-ի անկախության դեմ և նպատակ ունի խոչընդոտելու բնականոն աշխատանքը
Կա հետևյալը՝ ամբողջ աշխարհը ձևավորել է ՄԻՊ՝ օմբուդսմեն, նախատեսվել է, որ այդ կառույցը պետք է անկախ լինի: Լինելով անկախ՝ ակնհայտորեն դա հաճո չէ Կառավարությանը, հաճելի չէ մի շարք պատճառներով՝ ՄԻՊ-ի աշխատանքը երևում է այն ժամանակ, որտեղ թերանում է Կառավարությունը՝ արտաքին քաղաքական, իրավական, ներքաղաքական հարցերի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով Կառավարության կողմից ՄԻՊ-ի գրասենյակի աշխատանքների, ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումների մասին:
Իրականում միջազգային ստանդարտների՝ անկախ մարմինների անկախության երաշխիքներից մեկը դիտվում է ֆինանսական անկախության հարցը, այսինքն՝ նույն դատարանների բյուջեի նվազեցման հարցը, ՄԻՊ-ի բյուջեի նվազեցման հարցը և նմանատիպ այլ հարցերն այն հարցերն են, որոնք կարող են ազդել և իրականում ազդում են տվյալ մարմինների անկախության վրա, հետևաբար միջազգային բոլոր ստանդարտները նախատեսում են, որ բյուջեի նվազեցում չպետք է լինի կամ որոշակի շատ խիստ բացառություններ են նախատեսում բյուջեի նվազեցման նախապայմանների դեպքում:
Օրբելյանը նշեց, որ եթե ՄԻՊ-ի գրասենյակը չունենա ֆինանսավորում, ապա մնացած բոլոր տեխնիկական գործիքները կլինեն անիմաստ, որովհետև չի կարողանա որևէ գործունեություն իրականացնել, անգամ բողոքներ ընդունել, մշակել, վերլուծություններ անել:
«Խնդրահարույց է նաև դառնում այն, թե ինչ պայմաններում է սա որոշվել: Այսինքն՝ եթե այս փոփոխությունը քննարկման առարկա դառնար լրիվ այլ հանգամանքներում, կարելի էր, որ միգուցե ինչ-որ նպատակներ կան, բայց երբ մենք տեսնում ենք ՄԻՊ-ի կողմից մարդու իրավունքների վիճակի մասին բավականին քննադատական, նաև հիմնավորված հրապարակումներ, զեկույցներ, ապա այս ֆոնի վրա նման նախագծի քննարկումը դառնում է պրոբլեմատիկ»:
Փաստաբանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ը նախորդ տարի 80 մլն դրամի տարեկան բյուջեի ավելացում էր խնդրում՝ որոշակի ֆունկցիաներ ավելի արդյունավետ անելու համար, որը մերժվել էր այն դեպքում, երբ 100 մլն-ներով պարգևավճարներ էին տրամադրվում մյուսներին: Օրբելյանը նկատեց, որ ֆինանսավորման կրճատման հարցը Արման Թաթոյանի հետ չի քննարկվել, և վերջինս այդ մասին իմացել է հանձնաժողովի նիստին, ըստ նրա՝ սա խոսում է այն մասին, որ տվյալ գործողությունն ուղղված է ՄԻՊ-ի անկախության դեմ և նպատակ ունի խոչընդոտել բնականոն աշխատանքը կամ սահմանափակել ռեսուրսները:
Փաստաբանը նշեց, որ որևէ տրամաբանություն փնտրել պետք չէ այստեղ և պետք չէ ասել, թե ինչու է այս հարցն առաջանում, ըստ նրա, այնպես չէ, որ մնացյալ կառույցների դեպքում Կառավարությունը գործում էր տրամաբանության սահմաններում. ՍԴ քանդել, Սահմանադրություն խախտել, Սահմանադրության խախտմամբ ԳՇ պետ հեռացնելու հարցը և նման այլ օրինակները:
Դիտարկմանը, թե ի վերջո, ինչ է մտածում իշխանությունը՝ արդյո՞ք ՄԻՊ-ի գրասենյակի աշխատանքը պետք չէ այսօրվա Հայաստանին, փաստաբանն արձագանքեց՝ «Հիմա, թե ինչ են մտածում կամ չեն մտածում իշխանություններն այս սահմանափակումները կիրառելով, ես կդժվարանամ գնահատել, քանի որ ես արդեն 2.5 տարի է՝ դադարել եմ փորձել հասկանալ, թե ինչ են մտածում նրանք»:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում