Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած կառույցը 50 միլիոն դրամի պայմանագիր է կնքել 1 աշխատակից ունեցող ընկերության հետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը մեկ անձից 50 միլիոն 400 հազար դրամի գնում է իրականացրել։ Այս մասին գրում է 168.am-ը:
Գնումն իրականացվել է «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ից։
Այս ընկերությունը Սոցիալական ապահովության ծառայությանը կմատուցի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։
Ընկերությունը պայմանագրով պարտավորվել է իրականացնել կենսաթոշակային հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի, նրա ենթահամակարգերի՝ երեխաների ծննդյան միանվագ նպաստ, Մայրության նպաստ, խնամքի նպաստ, աշխատանքային գրքույկներ, Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կենսաթոշակառուների հաշվառման միասնական համակարգի և Արցախի պաշտպանության բանակի հետագա արտադրական շահագործումն ու լրամշակումը. Այսինքն՝ ստեղծվելու է մեկ միասնական հարթակ։
Փորձեցինք պարզել, թե քանի՞ աշխատակից ունեցող ընկերության հետ է Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած նախարարության ստորաբաժանումը՝ Սոցիալական ապահովության սպասարկման ծառայությունը, կնքել 50 միլիոն դրամ արժեցող պայմանագիր։
Պարզվեց, որ այս ընկերությունից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին որպես պարտադիր վճար յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 1000 դրամ՝ այսինքն՝ մեկ աշխատակցի համար, և այդ մեկ աշխատակիցն էլ տնօրեն Գագիկ Ալեքսանյանն է։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում